Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ամեն բան շատ պարզ է․․․
Տեղական շուկայում ավելի էժան ցեմենտ ունենալու համար Նիկոլենք որոշում են կայացրել կլինկերը չհարկել, որի արդյունքում «Արարատցեմենտը » ստիպցված է մրցունակ լինելու համար ինքն էլ կլինկերով աշխատել, և դրա արդյունքում, մոտ հազար քաղաքացու թողել անգործ կամ էլ Ծառուկյանը պետք է իր հաշվին պահի «Արարատցեմենտը » և այդ հազար մարդուն, որը բիզնեսի տեսանկյունից աբսուրդ է ․․․
Այնպես որ, «Արարատցեմենտի» աշխատողները անիմաստ են պահանջներ դնում Ծառուկյանի առաջ, այդ մարդականց պահանջները պետք է ուղղված լինեն Նիկոլենց, քանզի հենց Նիկոլենց որոշման արդյունքում են իրենք կանգնած գործազուրկ դառնալու ռիսկի առջև, մնացածը դատարկ խոսակցություններ են։
Իհարկե լավ է, որ ցեմենտը էժանանա և դրսից չներկրվի, բայց պետք է նաև մտածել հազար արարատցիների ապագայի մասին, ովքեր ապրում են «Արատցեմենտով» և չունեն գյուղատնտեսությամբ ապրելու հնարավորություն։
Մի խոսքով, երկիր կառավարելը ամեն մեկի խելքի բանը չէ․․․»։