10:40
«Տղեն թասիբ ունեցավ, դիմումը գրեց, վարչապետն էլ թող ներողամիտ լինի, թող վերադասը չմակագրի»

Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մաքսատան տղայի նկատմամբ մի տեսակ ոնց որ արդար չեղավ: Դրոշի պահով համաձայն եմ վաչապետի հետ: Բայց հիմա բոլորիս համար դաս եղավ: Տղեն թասիբ ունեցավ, դիմումը գրեց, վարչապետն էլ թող ներողամիտ լինի, թող վերադասը չմակագրի: Ու եկեք էս տրանսգենդերական կեղծ օրակարգը թողնենք, ու սկսենք ազգը բարձրացնելու և դաստիարակելու լուրջ գործ:

Այ, օրինակ, լավ կլինի, որ տափակ սերիալների փոխարեն տարեկան մի 12 հատ «Կյանք ու Կռիվ»-ի պես ֆիլմեր նկարահանվեն ազգասիրության ու անձնվիրումի մասին: Ամեն ամիս, որ մի հատ դիտենք, բոլորիս մտածողությունը կսկսի փոխվել»:

 

 

 


Առաջարկում ենք նաև
16/10/24 12:58 Գազ չի լինի
Լրահոս