RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երեխաների սեռափոխության բրիտանական կլինիկայի 5 մասնագետ հեռացել են աշխատանքից՝ հայտարարելով, որ այլևս չեն կարող տեսնել, թե ինչպես են փորձեր անում երեխաների վրա:
Տղաներին և աղջիկներին կլինիկայում հորմոնային դեղահաբեր են տալիս, որպեսզի կանգնեցնեն սեռական հասունացումը: Դրանից հետո ավելի ուժեղ ազդող դեղերի հերթն է գալիս:
Կլինիկա երեխաներին տանում են ծնողները, իբր այն բանի պատճառով, որ նրանք չեն կարողանում կողմնորոշվել իրենց սեռի մասով: Ամենափոքր երեխան 3 տարեկան է:
Աշխատանքից ազատված մասնագետներից մեկը նշել է, որ ցանկացել է հեռանալ դեռ երկու տարի առաջ, սակայն դիմացել է. պատասխանատվություն է զգացել երեխաների հանդեպ, փորձել է ինչ-որ կերպ օգնել նրանց:
Աշխատանքից ազատվածները հայտարարել են, որ իրենց ստիպել են երեխաներին հորմոնային դեղեր նշանակել»,-գրել է նա: