12:37
«Ինչո՞ւ պետք ա աշխատակիցը հեռացվի, իսկ ղեկավարները՝ մնան»»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատերն են դրական արձագանքում մաքսայինում դրոշի հետ կապված դրվագին ու վարչապետի զայրույթին: Անշուշտ տեղին ա, բայց հարցը միայն դրոշը չի, իհարկե: Փնթի, շրջապատի հանդեպ անտարբեր աշխատողը երբեք չի կարող լավ արդյունք տալ, կարող են լինել բացառություններ, բայց աշխատանքային մշակույթը պետք ա ենթադրի նաև հենց շրջապատի հանդեպ ուշադրությունն ու փնթիության մերժումը: Ըստ այդմ, եթե անգամ աթոռ ա շուռ եկած ընկած, միևնույն ա խնդիր ա: Բայց էս դրվագին մյուս կողմից էլ նայենք: Ո՞վ պետք ա պատասխան տա աշխատանքային մշակույթի համար ընդհանրապես: Բնականաբար, տվյալ գերատեսչության ղեկավար կազմը՝ ՊԵԿ նախագահից մինչև ստորաբաժանումների ղեկավարներ: Դրվագը եզակի՞ էր: Համոզված եմ, որ իբրև աշխատանքային անկարգության դրվագ՝ ամենևին: Դրսևորումներն են տարբեր լինում: Հետևաբար, միակ պատասխանատուն էդ աշխատակիցը չի, այլ նաև նա, կամ նախևառաջ նա, ով փաստորեն նրանից ամենօրյա կառավարման ռեժիմում չի պահանջել աշխատանքային ավելի բարձր մշակույթ: Իսկ դա նրա գերատեսչական ղեկավարներն են, որոնք համոզված եմ՝ իրանց բացարձակապես ավելի պատասխանատու չեն համարում էդ մշակույթի համար, քան կոնկրետ աշխատակիցները: Հետևաբար՝ ինչո՞ւ պետք ա աշխատակիցը հեռացվի, իսկ ղեկավարները՝ մնան»։


Առաջարկում ենք նաև
Լրահոս