16:38
«Նիկոլը ոչ միայն փակեց Ապրիլյան պատերազմի կապակցությամբ Սերժի «մեղքի էջը», այլ, կարելի է ասել, հերոսացրեց նրան»

Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի բան ասեմ։ ԱՄՆ-ում Աննա Հակոբյանի կողմից արտահայտած մտքերի կապակցությամբ բարձրացած հասարակական դժգոհությունը փարատելու շրջանակներում Նիկոլը կատարեց մի հայտարարություն, որում ամեն ինչից զատ կամա թե ակամա ռեաբիլտացրեց Սերժ Սարգսյանին Ապրիլյան պատերազմի առումով։ Մասնավորապես, Նիկոլը բառացի հայտարարեց, որ՝ «Ի դեպ, հազարավոր զոհերի մասին. մեր տեղեկությունների համաձայն ապրիլյան պատերազմում ադրբեջանցի զոհերի թիվը անցել է հազարը»։

Երբևիցե որևէ բարձրաստիճան հայ պաշտոնյա հակառակորդ կողմի կորուստների առումով նման թիվ չէր հրապարակել, ու եթե ասենք նման թիվ հնչեցնեին օրինակ Շարմազանովը կամ Աշոտյանը, ապա հասարակությունը թերահավատորեն էին վերաբերվելու դրան, համարելով կեղծիք և իրենց կուսակցական առաջնորդին հերոսացնելու փորձ, սակայն Նիկոլի այս խոսքերի կապացկությամբ նման արձագանք չի կարող լինել, քանի որ խոսք ա գնում իր քաղաքական հակառակորդի ժամանակաշրջանի մասին։

 

Ու այս կապակցությամբ ինչ է ստացվում, որ Սերժը, որին հայ հասարակությունը հա մեղադրում էր Ապրիլյան պատերազմի կորուստների համար, ժողովրդական լեզվով ասած դրել թուրքերի կոտորածն ա արել, հակառակորդ կողմին պատճառելով մեկին տաս կորուստ։ Իհարկե, ոմանք կարող են հայտարարել, թե հակառակորդի այդ մարդկային կորուստները իր արժանքը չէ, սակայն ինչպես գիտենք ղեկավարը կրում է պատասխանատվություն իր իշխանության ժամանակշրջանի և հաղթանակների և պարտությունների համար։

Եթե 800 հեկտարի կորստի պատասխանատու է նշվում Սերժը, ապա հակառակորդին նման կորուստների պատասխանատուն էլ է ինքը, եթե չէ, ուրեմն նաև հեկտարները ուզեք ուրիշից։ Այնպես որ, կամա թե ակամա Նիկոլը ոչ միայն փակեց Ապրիլյան պատերազմի կապակցությամբ Սերժի «մեղքի էջը», այլ, կարելի է ասել, հերոսացրեց նրան։

Հ.Գ. Ես ժամանակին ասել եմ, որ մինչև Նիկոլը Սերժի հասեցին հնչեցրած բոլոր մեղադրանքների առումով չռեաբիլիտացնի նրան, ոչ մեկ իրեն չի թողնի հեռանալ․․․»:

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս