ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փաստորեն, «Քաղաքացու օր» սահմանելու օրինագիծը ԱԺ-ում քննարկվում է արդեն։

Ինչ խոսք, հրաշալի նախաձեռնություն է, բայց մի տեսակ կիսատ է:

Կրկնում եմ առաջարկությունս։ Կարող եք սա էլ «copy-paste» անել։

Առաջարկում եմ, որ այս իշխանությունները, ինչպես իրենց հարգող յուրաքանչյուր հեղափոխականներ, ամբողջությամբ վերանայեն օրացույցը և մտցնեն նոր, հեղափոխական օրացույց:

Օրինակ՝

1. Վերացնել նահանջ տարին, որովհետև Նոր Հայաստանում նահանջ տարի լինել չի կարող, բոլոր տարիները պիտի միայն առաջընթացի տարիներ լինեն:

2. 12 ամիսները վերանվանել 12 նոր նախարարությունների անուններով: 

3. Նախկինում օգտագործվող մ.թ.ա-ն փոխարինել ն.փ.ա-յով:

4. Նոր տարին տեղափոխել և նշել ոչ թե հունվարի 1-ին, այլ, հասկանալի պատճառներով, հունիսի 1-ին:

5. Տարվա չորս եղանակները անվանափոխել՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ Թրաշով:

6. Վերացնել բոլոր հիշատակի օրերը, քանի որ Նոր Հայաստանում անցյալի հետ կապված որևէ հիշողություն այլևս պետք չէ:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՆՈՐ ՕՐԱՑՈՒՅՑ նախաձեռնություն»: