Մոխրագույն քաղաք
Մոխրագույն քաղաքը ողողվեց լուսնի դարչնագույն ստվերներով ու լռեց... Մոխրագույն էին շենքերն ու փողոցները, ծառերն ու ծաղիկները...մոխրագու’յն' ոչ սև և ոչ էլ սպիտակ, բայց այդ երկու ծայրահեղություններից ձուլված մեկ այլ ծայրահեղություն' անորոշության քողը իր մեջ կրող..... Եվ ցնցվեց մոխրագույն քաղաքի պարզ խաղաղությունը: Քաղաքի միակ բնակիչը արթնացավ վախեցած... Լուռ էր քաղաքը. Նորից անրջային խաղաղություն, որ քուն էր բերում հոգնած կոպերին: Մոխրագույն քաղաքի արքայադուստրը անշարժացավ միակ հայելու առաջ, ուղղեց ոսկյա զարդանախշերով թագը, տրորեց նոր արթնացած աչքերը և այնպիսի հայացք նետեց հայելուն, կարծես այդ ինքը չէր, օտար մեկին էր նայում...օտարացել էր սեփական մարմինը, և միակ հարազատը այդ պատկերում թագն էր' փոքրիկ գլխին հպարտորեն շողացող: -Քեզ երկար ԵՄ փնտրել, երկա’ր ԵՆ փնտրել...,-արձագանքեց արքայադստեր ձայնը դատարկված քաղաքում, և նա ժպտաց կիսաժպիտ, այտերը հաճելիորեն կծկվեցին, շուրթերի անկյուններում հրաշալի փոսիկներ գոյացան, որոնք ակնթարթային արագությամբ էլ անհետացան. Դա իր <<ֆիմային>> ժպիտն էր' կիսաժպիտը, լուսնային ժպիտը գունատ դեմքի վրա...,- հիմա նայում եմ ինձ ու չեմ ճանաչում...ու՞ր ես, ու՞ր եմ... Կեսգիշեր էր...լուսնային տաք գիշեր... Նա ոտաբոբիկ դուրս վազեց... երկար գանգուրները օրորվեցին քամու շնչից, խառնվեցին այն թագին, որը անվրդով , անշարժ իր տեղում էր դեռ... Կեսգիշեր էր... խաղաղություն...հենց այս ժամերին, օրվա մեջ հոգնած մարդկային մարմինները քուն են մտնում, հանգստանում..իսկ ոմանց առավել քան հոգնած մարմինները խաղաղություն չեն գտնում հենց խաղաղ գիշերներում... Կեսգիշեր էր..ոտաբոբիկ վազքն ընդհատվեց... Արքայադուստրը կանգ առավ քաղաքի միակ լամպի առաջ, որ անձայն ննջում էր իր աղոտ լույսերի գրկում... - Վե’ր կաց, զարթնի’ր,-շշնջաց արքաադուստրը նրա տաք ականջին,- չմարես, խնդրում եմ... Լամպը խուլ հորանջեց և իր բարկությամբ լեցուն կրակե հայացքը ուղղեց արքայադստերը: - Նորից դու խանգարում ես հանգիստս...,-բորբոքվեցին կրակե նյարդերը... - Ների’ր, բայց ինձ պետք ես.... այդպես մի նայիր, աչքերս ցավեցնում ես: - Հոգնել եմ քեզանից... - Ես էլ եմ հոգնել, բայց մեզ քնել չի կարելի, տեսա՞ր նոր երկուսս էլ քնած էին և ինչ եղավ: - Ցնցվե՞ց մեր քաղաքը նորից: - Այո’, իսկ դու այդպես էլ քնած կմնաիր, եթե ես քեզ չարթնացնեի: - Բայց դու ինքդ էլ էիր քնել... - Պահի թուլության էր, բայց էլ չի կրկնվի, ես կպայքարեմ ու դու էլ ինձ հետ միասին: - Ինձ մի խառնի, դա քո’ պայքարն է... - Մե’րն է. Դու պարտավո’ր ես ինձ հետ լինել, մենք երկար ճանապարհ ենք անցել միասին...առանց քեզ ես չկամ, և դու էլ չկաս առանց ինձ... - Էլ չեմ կարողանում..հոգնեցրել ես ինձ..քնել եմ ուզում... - Դու պիտի’ վառվես,-բարկացավ այքադուստրը,-թույլ չեմ տա, որ քնես: Լամպը ժպտաց կիսաժպիտ, կիսաժպիտ և հեգնական... Արքայադստեր թագը կիսաձայն արձագանքեց. - Թույլ չե’մ տա, որ քնես... Արքայադուստրը ձեռքը տարավ գլխին, ուղղեց թագը և շշնջաց կիսաձայն. - Տեսնու՞մ ես, ի’մ փոքրիկ գեղեցկուհի...նա, որ իմ հույսն է, ուզում է ինձ լքի... - Նա քո հույսն է...,-մտածկոտ կրկնեց գեղեցիկ թագը,-բայց հույսն էլ է երբեմն մնում առանց հույսի: Լամպը ոգևերված լուսավորվեց կրկին. Նրան ակնհայտորեն դուր եկան վերջին բառերը. <<հույսն էլ է մնում առանց հույսի...>>: *** Փոքրիկ տղան նորից հին խաղն էր խաղում... Նա ծնկաչոք նստել էր հատակին, թափել բոլոր խաղալիքները և շարունակում էր սարքել մոխրագույն քաղաքը... Արդեն բոլոր դետալները միացրել էր իրար. Գեղեցիկ քաղաք էր ստացվել' բարձր շենքերով և ուղիղ փողոցներով... Ահա և արքայադուստրը, որին տեղավորեց փոքրիկ մոխրագույն անկողնում , թեև լավ գիտեր, որ արքայադուստրը չի քնում, աչիկները միշտ բաց են... Ոտնաձայներ լսվեցին. Մայրիկն էր վերադարձել աշխատանքից... Տղան վազեց մայրիկին ընդառաջ, արագորեն խլեց պայուսակը, որտեղ ամեն օր ոչ թե շոկոլադ էր փնտրում, այլ մոխարգույն քաղաքի հերթական մասը... Այսօր հիասթափություն էր սպասվում նրան... - Մա’մ, ու՞ր է... - Ի՞նչը... կարծում էի, թե բոլոր մասերը արդեն կան, և պատրաստ է քաղաքը... - Չէ’, պակաս է..արքայազնը չկա... - Արքայա՞զնը...,-զարմացավ մայրիկը,-փոխարենը դու արքայադուստր ունես, հերի՞ք չի: - Ո’չ, ես արքայազնին եմ ուզում,-բղավեց փոքրիկ, կամակոր տղան, վազեց կանգնեց քաղաքի մոտ, ինչպես մի հսկա, արցունքները սկսեցին արագորեն թափվել աչքերից, և նա ոտքով հարվածեց քաղաքին. Քաղաքը ցնցվեց, ուր որ' փուլ էր գալու... - Տղա’ս, ի՞նչ ես անում,-մոտեցավ մայրիկը' փոքիկին հեռու քաշելով խաղից,-ուզու՞մ ես քանդել այսքան երկար աշխատանքդ: - Այո’... իմ արքայադուստրը մենակ է այս քաղաքում. Նա տխրում է: - Բայց չէ՞ որ նա ավելի կտխրի, եթե քանդես իր քաղաքը... թո’ղ նա սպասի, ես վաղը կբերեմ արքայազնին: Տղան հանգստացավ, հանգիստ թողեց մոխրագույն քաղաքը' ամայի փողոցներով և միակ բնակչուհով, և սկսեց մեկ ուրիշ խաղ' կրակի խաղը... *** - Արքայազնը այդպես էլ չհայտնվեց իմ պատրաստած քաղաքում,-տարիներ հետո պիտի պատմեր փոքրիկ տղան ընկերուհուն: - Ինչու՞: - Որովհետև չստանալով իմ հերթական խաղալիքը այդ օրը, սկսեցի խաղալ կրակի հետ. <<կրակի հետ չի կարելի խաղալ>>,-հաճախ էին ասում մեծերը, իսկ ես այդ օրը ուզում էի հակառակվել, ուզում էի ցույց տալ իմ կամակորությունը, քանի որ մայրիկս չէր բերել արքայազնին... կրակը ընկավ ձեռքիցս իմ մոխրագույն քաղաքի վրա...այն լամպը վառվում էր, շա~տ ուժեղ էր վառվում, և կրակը տարածվեց...հրդեհ սկսվեց քաղաքում...քաղաքս մոխրացավ... - Իսկ արքայադու՞ստրը,-շտապով ընդհատեց աղջիկը,-նրան ի՞նչ եղավ: Վառվե՞ց: - Ո’չ, ես նրան փրկեցի,-ժպտաց տղան,-այրեցի մատներս, բայց դուրս հանեցի իմ արքայադստերը կրակի բոցերի միջից... - Բայց քաղաքը կործանվեց...արքայադստեր լամպը մարեց... - Այո’, վառվեց իմ արքայադստեր քաղաքը... հետո մտովի անվերջ այդ նույն խաղն էի խաղում..նորից ու նորից միացնում էր իրար մանր դետալներ, կառուցում էի փողոցներ, տներ, շենքեր, ծառեր, որոնք չկային..բայց երազիս մեջ անվերջ արքայադուստրս արթնանում էր կեսգիշերներին, դուրս վազում փողոց, նայում լամպին...խնդրում նրան, որ չքնի... - Լամպը հույսն էր նրա... - Ճիշտ ես... - Իսկ մայրիկդ այդպես էլ չնվիրե՞ց քեզ քաղաքի արքայազնին: - Նվիրեց... հաջորդ օրը նրա պայուսակում գտա արքայադստեր արքայզնին, սակայն ... - Սակայն նրանք այլևս չհանդիպեցին. Դու ոչնչացրել էիր նրանց քաղաքը... - Նրանք որոշեցին հանդիպել մեկ ուրիշ քաղաքում' ո’չ մոխրագույն... և հանդիպեցին... Տղան գրպանից հանեց երկու շատ փոքրիկ, զարմանալի տիկնիկ, որոնցից վաղուց այլևս չկան խանութներում.... - Քեզ եմ նվիրում..այսքան տարի պահել եմ նրանց... Եվ նոր միայն աղջիկը նկատեց տղայի մատների վրա մի քանի փոքրիկ սպի, որ այրվելուց էին մնացել.... Հեղինակ՝ Aurora 444
Մոխրագույն քաղաք
16:54 - 15.Հունվար.2013
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան