Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքում գրել է.
«Նիկոլը ճիշտ է, Թրամփը սխա՞լԵրեկվա վարչապետի ելույթից հետո լրագրողներից մեկ տասնյակից ավել հեռախոսազանգեր եմ ատացել, հայտնելու կարծիքս հայ-ամերիկյան հարաբերությունների ու վարչապետի հայտարարության վերաբերյալ: Խոստացա այսօր ստատուսով անդրադառնալ:
1. Այո, եթե Հայաստանում իշխանափոխություն լիներ Բուշ 43-ի կամ Օբամայի օրոք, մենք կունենաինք որակապես այլ հայ-ամերիկյան օրակարգ, այդ թվում հայտարարություններ, աջակցություն:
2. Այո, եթե Հիլարին լիներ նախագահ, մենք կունենաինք որակապես այլ օրակարգ:
3. Հասկացեք, Թրամփը պրագմատիկ նախագահ է: Նա ոչ մեկին ոչինչ տալու պարտականություն չունի, նա մեզ պարտք չէ:
4. Միաժամանակ, Թրամփը իր պարտքն է համարում բացարձակապես իր դաշնակիցներին աջակցել, լինի դա Իսրայելը, Վրաստանը, թե այլ պետություն և սա տրամաբանական է:
5. Վերջապես հասկացեք, մենք ամերիկացիների համար ոչ դաշնակից ենք, ոչ ռազմավարական նշանակություն ունենք:
6. Հայ-ամերիկյան հարաբերություններում կան խնդիրներ: Լուծելի և ոչ այնքան:
7. Մենք ամերիկցիների բարեկամների հետ խնդիրներ ունենք (Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Իսրաել) իրանք էլ` մեր բարեկամների (ՌԴ, Իրան): Չհաշված, որ իրանք խնդիրներ ունեն մեր որոշ պաշտոնյաների հետ:
Այնպես որ, այո, Նիկոլը ճիշտ է, ամերիկացիները մեզ չեն օգնում:
Այո, Թրամփը ճիշտ է, մենք իրենց համար դաշնակից չենք, ինքն էլ մեզ պարտք չի, աշխարհում իշխանափոխություն անելու օրակարգ չունի, փող ծախսելու` նույնպես:
Այնպես որ երկուսդ էլ հանգիստ նստեք տեղներդ»