Սերժ Սարգսյանի հայտարարած ժամանակը մոտենում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, ՀՀԿ կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ Եռաբլուր այցելած ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` պատասխանելով այն հարցին, թե երբ է գալու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշված ժամանակը հասարակությանը հետաքրքրող հարցերին պատասխանելու համար:
«Ժամանակը մոտենում է: Սերժ Սարգսյանը կանդրադառնա հասարակությանը հետաքրքրող բոլոր հարցերին», - նշեց Աշոտյանը:
Լրագրողներն, այնուամենայնիվ, փորձեցին Աշոտյանից մանրամասներ իմանալ, ինչին ի պատասխան նա նշեց․ «Ես շատ մոտ եմ Սերժ Սարգսյանի հետ, բայց չեմ պատրաստվում նրա փոխարեն խոսել»: