Չեմ կարող ասել, թե որքանով է ճիշտ գրվածը, բայց ինքս դեկտեմբերյան ընտրություններից հետո գրել եմ, որ գարնանը Փաշինյանը վարկանիշի մոտ երեսուն տոկոս անկում կունենա: Դա ես գրել էի, պատկերացում ունենալով մեր վիճակի իրական պատճառների մասին և նկատելով, որ կառավարությունը պատկերացում չունի այդ պատճառնրի մասին և մակերեսային քայլեր է անում:
Միաժամանակ գրել էի, որ Փաշինյանը տեսականորեն տարբերակ ունի խուսափել վարկանիշի այդպիսի անկումից:
Բայց Փաշինյանը չգնաց այդ տարբերակին:

ՀԳ. իմ այդ հին գրառման մեջ նշել եմ, որ աշնանը Փաշինյանը կունենա ևս մոտ երեսուն տոկոս վարկանիշի անկում: 
Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի վարկանիշի բարձրացմանը, ապա հիշեցնեմ, որ մենք այն ժողովուրդն ենք, որը մերժեց Կարեն Դեմիրճյանին, ապա տաս տարի անց խնդրում էր, որ ետ գա: Մենք այն ժողովուրդն ենք, որը մերժեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա տաս տարի անց խնդրում էր, որ ետ գա:

 
Об этом сайте
 
YELAKET.AM
 
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզանում պարբերաբար սոցհարցումներ են արվում ԱԱԾ-ի կողմից, նման ուսումնասիրություններ են անում նաեւ օտարերկրյա վերլուծական կենտրոնները....