Ֆեյսբուքյան օգտատեր Վազգեն Սաղաթելյանը գրում է․
«Սենց բան չկա... Չէ, Ավինյանի դասախոսություն կարդալը հեչ, սրա մասին երեկ շատ է գրվել։ Սա շատ ավելի խնդալու ա։
Ուրեմն երբեմնի ՖԲ ակտիվիստ, հետո փոխնախարար, իսկ այսօր՝ պատգամավոր Արմեն Փամբուկչյանը կիսվում է հանրահայտ նկարով ու նշում, ցիտում եմ. «Ախր եթե մարդ միաբջջից մի փոքր ավել ինտելեկտ ունենա կհասկանա ֆեյք էջի տարբերությունն իսկականից ու ֆեյքերով ապալուր տարածելու փոխարեն մի քիչ կմտածեր»։
Ավինյանին էլ նշում է այդ գրության մեջ։ Հավանաբար դրանից կարճ ժամանակ անց Ավինյանը զանգահարում է իրեն ու հայտնում տխուր լուրն առ այն, որ դա իր իսկական էջն է, ինչը և ստիպում է մեր ինտելոկտուալ փոխնախարարին արագ հեռացնել գրառումը։
Հիմա երկու հետաքրքիր հետևություն.
1. Իր իսկ խոսքերից ու գնահատականից ելնելով, Արմենի ինտելեկտը զիջում է (կամ հավասար է) միաբջիջ օրգանիզմի ինտելեկտին, քանի որ ինքն ի զորու չեղավ տարբերել իրական էջը ֆեյքից։ Գովելի ինքնաքննադատություն է, բան չես կարող ասել։
2. Ավինյանի դասախոսություն կարդալը բանակի ղեկավար կազմին այն աստիճան մառազմ է թվում նույնիսկ իր թիմակիցներին, որ այդ նորության մասին իր իսկ կողմից տրված տեղեկությունն իրենք համարում են ապատեղեկատվություն, չուզողների կողմից տարածվող սուտ։ Դե բա ոնց կարա Ավինյանը բանակի հրամանակազմին դասախոսություն կարդա, գոնե խելքին մոտ բան հորինեք արա, դուք հո միաբջիջ չեք»,-գրել է նա։