13:47
«Իհարկե, իմ դասախոսական աշխատանքի ստաժը մեծ չի, բայց էտ ընթացքում հասկացել եմ հետևյալը»

Վահագն Գրիգորյանի հրապարակումը.

«Էսօր շատ ա քննարկվում էն հարցը, որ կրթական համակարգում պետք ա իրականացնել բարեփոխումներ։ Իհարկե, իմ դասախոսական աշխատանքի ստաժը մեծ չի (մոտ 5 տարի), բայց էտ ընթացքում հասկացել եմ հետևյալը:

 

1. ԲՈՒՀ-ական կրթության հետ կապված հիմնական խնդիրները գալիս են ընդունելության քննություններից։ Հերիք ա, որ X քանակի «անորակ» ուսանող ընդունվի ԲՈՒՀ ու ՎԵՐՋ։ Ծագում ա անլուծելի կամ դժվար լուծելի խնդիրների շարք։ Ուզո՞ւմ ենք բարելավել կրթության որակը։ Ուրեմն X քանակի «անորակ» ուսանողները չպետք ա ընդունվեն ԲՈՒՀ։

2. Ուսանողների և դասախոսների համար պետք ա գործեն էթիկայի կանոններ (ինչ ա կարելի անել և ինչ չի կարելի անել)։ Օրինակ, ԲՈՒՀ-ը պետք ա ԼԱՅՆՈՐԵՆ կիրառի ուսանողին վատ կարգապահության համար ԲՈՒՀ-ից հեռացնելու գաղափարը։ ԲԱՅՑ ԲՈՒՀ-ը կամ դասախոսը չպետք ա «անկարգ» ուսանողին «պատժի» ցածր գնահատականի միջոցով։ Այսինքն, «անկարգ ուսանող» ընդհանրապես չպետք ա գոյություն ունենա։ ԲՈՒՀ-ը «անկարգների» հավաքատեղ չի։

3. ԲՈԼՈՐ գրավոր քննությունները պետք ա ստուգվեն ապաանձնավորված կարգով։ Դասախոսը չպետք ա կարողանա «դրական սուբյեկտիվիզմ» դրսևորել ուսանողի հանդեպ։ Ուսանողի լսարանային աշխատանքը պետք ա արձանագրվի և առանձին գնահատման առարկա դառնա։ Իսկ «լավ վարքը» չպետք ա ազդի քննական գնահատականի վրա։ «Լավ վարքը» ընդամենը ԲՈՒՀ-ից «արագ դուրս չթռնելու» երաշխիքն ա։

4. Որպես ավելի ռադիկալ միջոց՝ կարելի ա ներդնել «դրսից վերահսկողի» գաղափարը։ Ինչո՞ւ։ Դասախոսների և ուսանողների միջև հաճախ ստեղծվում են անձնական հարաբերություններ, որոնց արդյունքում դասախոսը «չի ցանկանում» վատամարդ դուրս գալ։ Իհարկե լավ կլիներ, որ դա չկաշկանդեր դասախոսին, բայց քանի դեռ մեր մենթալիտետը չի փոխվել, կարելի ա ունենալ «դրսից վատամարդ»։ Սա իհարկե միջանկյալ լուծում ա։

5. Պետք ա հրաժարվել կուրսային աշխատանքի գաղափարից (ոչ թե արգելել կուրսայինների վաճառքը կամ դրա գովազդը)։ Օբյեկտիվ նայենք․ ո՞ւմ ա պետք «դասական» կուրսայինը, որն ուղղակի «այլոց մտքերի շարադրանք» ա։ Կուրսայիններից հրաժարումը դասախոսների համար խնդիր կառաջացնի, քանի որ «կուրսայինի ղեկավարումը» ավելացնում ա դասախոսի ժամաքանակը։ Ըստ այդմ՝ լուծվում են դասախոսի աշխատավարձի չափի հետ կապված հարցերը։ Բայց կուրսայինների փոխարեն, ավելի լավ կլինի դասախոսների ժամաքանակը «ավելացնելու» նոր միջոցներ մտածել։ Օրինակ՝ ամեն լսարանային 40 րոպեն դասախոսի համար թող հաշվարկվի որպես 80 րոպե, որից 40-ը «լսարանային դասին պատրաստվելու» համար անհրաժեշտ ժամաքանակն ա։ Դասախոսը ևս «դասին պատրաստվելու» կարիք ունի։

 

6. Վատ ա, երբ բոլորը ավարտական և/կամ մագիստրոսական աշխատանքներ են գրում։ Տենց չպետք ա լինի։ Ավարտական/մագիստրոսական աշխատանք պետք ա գրի միայն էն ուսանողը, ով ունի որոշակի ՄՈԳ ԵՎ ցանկանում ա ԱՐԴԻԱԿԱՆ թեմայով աշխատանք կատարել։ Իսկ մյուսները թող ավարտական քննություններ հանձնեն։

7. Սա վերաբերում ա բացառապես իրավագիտությանը։ «Խնդիրների լուծումը» հաճախ կապ չունի պրակտիկ իրավաբանության հետ։ Թեև ավելի լավ բան դեռ ոչ մեկ չի մտածել։ Պետք ա ուսումնասիրել արտասահմանյան փորձը և մտածել «պրակտիկ իրավաբանություն» սովորացնելու այլ ֆոռմատներ»։


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս