Աշխարհում կան մի քանի երկրներ, որոնք իրենց պատմության ընթացքում ապրել են տնտեսական մեծ աճ, ինչն էլ այսօր դարձել է մի շարք զարգացող երկրների համար ուղենիշ: Այդ մի քանի երկրներից արդեն ներկայացրել եմ Իսրայելինը, բայց դա չի նշանակում, որ միայն այդ մոդելն էր քննարկվելու ու վերջ, հիմա կանցնենք կայունության մոդելին, այսինքն երկրի, որի տնտեսության զարգացմանը ոչ մի ճգնաժամ չի կարողացել խաթարել: Այդ երկիրը գտնվում է Եվրոպայում, բայց ոչ թե Գերմանիան է՝ Եվրոպայի սիրտը, այլ Շվեդիան:

Մինչև այսօր տնտեսագետները փորձում են հասկանալ, թե ինչն էր շվեդների տնտեսության արագ զարգացման պատճառը: Սակայն ընդամենը 1 դար առաջ այս երկիրը շատ աղքատ և կորած գյուղացիական երկիր էր, որի ամեն 5-րդ քաղաքացին գաղթում ու ապրում էր ԱՄՆ-ում: Իսկ այսօր Շվեդիային է պատկանում ԵՄ-ի տարածաշրջանի ներդրումների 50%-ը: Շվեդիան համարվում է ամբողջ աշխարհի ամենակայուն տնտեսություն ունեցող երկիրը, որին անգամ նախանձում են ճապոնացիներն ու ամերիկացիները: Կանադայի և Ավստրալիայի հետ միասին Շվեդիան համարվում է աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մեկը: Բայց ի՞նչն է այս երկրի տնտեսության հաջողության գրավականը: Սկսենք ամենակարևորից:

1. Պատմական գործոն – 200 տարվա մեջ, այսինքն 1814 թվականից սկսած, Շվեդիան ոչ մի պատերազմ չի վարել, անգամ 2 համաշխարհային պատերազմները շրջանցել են շվեդներին: Այսինքն այստեղ տնտեսության քայքայում, կամ հետո վերականգնում չի եղել, այլ միայն զարգացում, իսկ պատերազմներին չմասնակցելն արդեն մեծ հնարավորություն էր տալիս երկրին՝ մատակարարել պատերազմողներին ամեն ինչով: Եվ արդյունքում զարգանում էին տնտեսության բոլոր ճյուղերը: Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչպե՞ս են կարողացել խուսափել նման երևույթից՝ խուսափել երկու մեծ պատերազմներից, բայց դա ցույց է տալիս այս երկրի արտաքին ճկուն քաղաքականությունը:

2. Սոցիալական պետություն – Այս երկրում գործում է սոցիալական հատուկ ծրագիր, որը համագործակցում է յուրաքանչյուր ընկերության հետ և որոշում է աշխատակցի աշխատավարձի չափը: Յուրաքանչյուր կոնֆլիկտային վիճակ, աշխատանքից հեռացում և այլն, գրեթե ամեն ինչ, վերահսկվում է այս սոցիալական ենթակառուցվածքի կողմից: Դա է պատճառը, որ այս երկրում պարզապես բացառվում է որևէ գործադուլ, ցնցումներ, բողոքի ակցիաներ, այսինքն կառավարությունը հստակ գիտի, որ եթե տա մարդկանց այն, ինչ ուզում են, ապա վերջ, ամեն ինչ հարթ կգնա, իսկ ի՞նչ պետք է տալ, եթե ոչ բարեկեցություն, որին ձգտում ենք բոլորս: Ոչ մի ընկերություն չի կարող աշխատանքից հեռացնել որևէ աշխատակցի, առանց այս սոցիալական ենթակառույցի մասնակցության, որը համարյա թե բացառում է աշխատանքից ազատումը: Ոչ մի շվեդի մտքով երբեք չի անցնի, որ կարող է առավոտյան գնալ աշխատանքի և նրան ասեն, որ Դուք պետք է հեռանաք աշխատանքից, քանի որ տնօրենի մորաքրոջ տղան պետք է Ձեր փոխարեն աշխատի: Այս երևույթը քայքայում է տնտեսությունը, իսկ մենք արդեն 20 տարուց ավելի (հավեսով) պառկած ենք այդպիսի բազմոցի վրա ու դեռ լուրջ շարժեր չկան: Եթե ամեն մեկը լինի այնտեղ, որտեղ պետք է լինի, հավատացեք շատ աշխատատեղեր թափուր կլինի: Անցնենք մեր թեմային:

3. Հարուստ բնական պաշարներ – Շվեդիան այնքան հարուստ է բնական պաշարներով, որ կարող է ոչ միայն բավարարել իր ներքին պահանջարկը, այլ նաև մեծ քանակությամբ արտահանել: Այս երկիրը միշտ մտածում է ոչ թե ներկայի, այլ ապագայի մասին և հանքերի մեծ մասը չի շահագործվում, քանի որ մտածում են շրջակա միջավայրի մասին: Նրանք երբեք չեն վաճառում իրենց հանքերը հնդիկ կամ չինացի գործարարներին, քանի որ իրենց հարստությունն իրենցն է, ո՞վ իրավունք ունի ոտք դնի այդ հող: Երկրի գրեթե կեսը ծածկված է անտառներով, որն առաջին ցուցանիշն է Եվրոպայում: Շվեդները շատ են օգտագործում իրենց փայտի պաշարները, բայց… մեկ ծառի փոխարեն նրանք նորից տնկում են մի քանի հատ, քանի որ հավասարակշռությունը պետք է պահել:

3. Պետության մասնակցությունը տնտեսությանը - Բնակչության աշխատունակ մասսայի միայն 1/3 մասը զբաղված է պետական սեկտորում: Սա մի յուրահատուկ թիվ է, քանի որ կապիտալիստական երկրի համար սա բացառիկ ցուցանիշ է, պատկերացրեք, որ օրինակ Հայաստանում միայն 1 մլն մարդ աշխատի պետական տարբեր պաշտոններում: Շատ մասնագետներ հենց այս գործոնն են ամենաշատը կարևորում, քանի որ այդ քաղաքականությունն է երկրին թույլ տալիս լինել կայուն վիճակում: Շվեդիային հավասար երկիր չկա այս առումով, ինչն էլ ոչ միայն զարմանք, այլ նաև հիացմունք է առաջացնում: Պետությունն այնպիսի քաղաքականություն է վարում, որ անգամ այս ամեն հետ մեկտեղ 85% ընկերությունները մասնավոր է: Արդյունքում շվեդական սոցիալիզմ արտահայտությունը պարզեցինք, թե որն էր. Բնակչության զգալի մասի զբաղվածությունը պետական սեկտորում, ահա հիանալի կառավարման մոդել:

4. Շատ հզոր արդյունաբերություն – Շվեդիայի տնտեսության հիմքն է մեքենաշինությունը, էլեկտրոնիկան, քիմիական արտադրությունը, որոնցից մեզ հայտնի ընկերություններն են՝ Volvo, Saab, Ericsson, Electrolux, IKEA, Oriflame, Scania, TetraPak, ինչպես նաև մանրածախ բիզնեսի հայտնի հսկաները՝ IKEA-ն ու H&M-ը: Երկրում գոյություն ունի մի սկզբունք, ըստ որի յուրքանչյուր արտահանված ապրանք պետք է արտահայտի միայն որակ: Միայն այս ստանդարտի հաշվին է, որ այս երկրից միայն վերոնշյալ բրենդներն իրենց կայուն տեղն ունեն համաշխարհային տնտեսությունում: Շվեդական տնտեսության մյուս հզոր ճյուղը ռազմական արդյունաբերությունն է, քանի որ այստեղ են արտադրվում ամենահզոր Gripen ինքնաթիռները, սուզանավեր, տանկեր մի խոսքով այն ամենը, ինչին պահանջարկ միշտ էլ կա: Արդյունքում Շվեդիան զբաղեցնում է աշխարհում 7-րդ տեղը զենքի արտադրությունում: Համեմատենք, Հայաստանում մեծ մասը սպասարկման, այն էլ ահավոր վատ սպասարկման վրա է շեշտը դրվում, իսկ իրականում ավելի ճիշտ կլիներ մի մեծ հատված կենտրոնացնել նաև արտադրության, դրա զարգացման ու համաշխարհային շուկաներ գրավելու վրա:

5. Նորարար տնտեսություն – Որևէ մեկը կպատկերացնի՞, որ այս երկիրը նորարար գաղափարներում և նախագծերում ներդրումներով զբաղեցնում է աշխարհում 2-րդ տեղը ԱՄՆ-ից հետո՝ գերազանցելով նաև Ճապանիային: Տնտեսության մի հսկա ճյուղ ամբողջությամբ կենտրոնացված է IT ոլորտում, որի արտահանումը կազմում է 9.5% և սա ամբողջ աշխարհի մասշտաբով: Պետությունը հովանավորում և ֆինանսավորում է յուրաքանչյուր նոր գաղափար, ոչ մի գիտնական չի էլ ցանկանում լքել իր հայրենիքը, քանի որ այստեղ գնահատվում է յուրաքանչյուր գլուխ: Դա է պատճառը, որ նորարարության վրա ծախսերով Շվեդիան զիջում է միայն ԱՄՆ-ին: Սա երկիր է, որը կարողանում է գնահատել իր մարդկային ռեսուրսները, ներդնել և քաղել պտուղները: Շվեդիայի կառավարությունը լավ գիտի, որ մարդն է իր զենքը, ներդրում նրա գաղափարների մեջ և եռակի, կամ քառակի կվերադառնա սյն: Ախր այս պարզ սխեմաները ինչու՞ չեն կիրառվում մեզ մոտ, ինչի՞ պիտի հայ գիտնականը լքի ու գնա ծառայի ամերիկացուն կամ ռուսին: Ե՞րբ ենք վերջապես գնահատելու մեզ: Շվեդից մենք հաստատ վատը չենք, այլ կարող է մի քանի գլուխ բարձր ենք, բայց …

6. Կրթության բարձր մակարդակ – Երկրի բնակչության մեծ մասն ունի բարձր կրթություն: Երկրում ամենատարածված մասնագիտությունը ինժեներն է, իսկ ամենաբարձր աշխատավարձը ստանում են նրանք: Հենց դա է պատճառը, որ երկիրը շեշտը դնում է միայն նորարարության վրա: Երկրում պարտադիր պետք է իմանան անգլերեն, քանի որ դա միակ լեզուն է համաշխարհային շուկայում բանակցելու համար: Այստեղ բնակչության ուսուցման համար չեն խնայում ոչինչ, կրթությունն անվճար է, քանի որ ամբողջությամբ գտնվում է պետական վերահսկողության ներքո:

7. Այս երկիրը ներդրողների համար համարվում է դրախտ – Պատկերացնու՞մ եք, Շվեդիայի բյուջեն դեֆիցիտ չունի: Ոչ մի ճգնաժամ, ոչ մի համաշխարհային մակարդակի գների աճ չեն խանգարում այս երկրի կայունությանը, որն ամուր կանգնած է յուրաքանչյուր խնդրի առաջ: Շվեդիայի բանկային համակարգն ամենակայուններից է աշխարհում, իսկ Կենտրոնական բանկի և բնակչության ցանկությամբ Շվեդիան չմտավ եվրոգոտի: Շվեդիան հայտարարեց, որ կմտնի Եվրոմիություն, բայց գումարը չի փոխի, որին Եվրոմիությունը ստիպված համաձայնեց, քանի որ հակառակ դեպքում Շվեդները կառանձնանային: Այսինքն այս երկիրը կարողացավ նաև իր խոսքն ասել Գերմանիային ու Ֆրանսիային, որոնք բնական է համաձայնեցին: Թոփ 100 ամենամեծ ընկերություններից մոտ 60-ն իրենց գլխավոր եվրոպական գրասենյակները տեղակայել են հենց Շվեդիայում՝ Dell, Honda, Philips, Toyota, Adidas, Canon և այլն: Այս երկրում ԱԱՀ-ն կազմում է 25 %, որն ամենաբարձրներից է, իսկ կաշառակերության առումով երկիրը զբաղեցնում է չորրորդ տեղն աշխարհում: Օրինակ՝ Շվեդիայում յուրաքանչյուր անձ կարող է գնալ և պահանջել պետական պաշտոնյայի հաշիվների մասին տեղեկություն: Անգամ հետազոտություն կատարելիս չենք կարողանում իմանալ որևէ հայկական ընկերության իրական եկամտի մասին, էլ ինչ մնաց պետական պաշտոնյայի: ԽՍՀՄ-ի կոռուպացված վիճակից մենք այդպես էլ չենք կարողանում դուրս գալ, որը սեպի պես խրվել է մեր տնտեսությունում:

Այս երկիրը ոչ մի բնակչի միայնակ չի թողնում, բոլորի հետ է ծնվելուց մինչև մահ, այդ թվում հոգում է և բժշկական, և աշխատանքային, և սոցիալական վճարների հետ կապված բոլոր խնդիրները: Օրինակ բացի այն, որ երեխայի ծնվելուց հետո հսկայական ֆինանսական միջոցներ են հատկացվում, կառավարությունը հետազոտում է նաև մոր կարգավիճակը: Եթե նա միայնակ է, ապա բոլոր կոմունալ վճարներն անում է կառավարությունը: Այստեղ բոլորը հավասար են, ի՞նչ հարուստ կամ աղքատ, երբ նախարարը հեծանիվով կարող է աշխատանքի գնալ: Ես մի պահ հայ նախարարին նման կարգավիճակում պատկերացրեցի, կամ ավելի ճիշտ փորձեցի, բայց չստացվեց: Դեռ շատ ունենք հասնելու շվեդական կարգավիճակին: Անգամ բոլոր մանկապարտեզները անվճար են, որպեսզի բոլոր երեխաներն էլ հնարավորություն ունենան հենց սկզբից ինտեգրվելու միջավայրին:

Հաջորդ զարմանալի փաստը, որ ցանկանում եմ ներկայացնել, դա ծերերի նկատմամբ պետության վերաբերմունքն է, այսինքն եթե ծեր մարդը տուն չունի, ապա նա կարող է բնակվել հատուկ հյուրանոցի որևէ համարում, որի վարձը տալիս է պետությունը, ի դեպ նրա բժշկական ծախսերը նույնպես պետության պարտականությունն է, իսկ ահա թոշակից ոչ մի, կրկնում եմ, ոչ մի պահում չի արվում: Բացի կրթությունը, հիվանդանոցների մեծ մասը նույնպես գտնվում է պետության հովանու ներքո, ինչն էլ թույլ է տալիս մարդկանց շատ չնչին գումարով, կամ գրեթե անվճար բուժվեն հիվանդանոցներում: Այստեղ թոշակառուն ստանում է թոշակ ըստ իր աշխատավարձի 60-80% չափի:

Լավ, կարելի է խոստովանել, որ սա միայն պետության շնորհքը չէ, այլ հասարակ քաղաքացիների, որոնք պաշտում են իրենց երկիրը: Նախ բոլոր վայրերում, ամենուր կարելի է տեսնել կապույտ ու դեղին դրոշը, որով հասարակ շվեդը կարողանում է արտահայտել ու ցույց տալ իր նվիրվածությունը մի երկրի, որը նրա համար անում է ամեն ինչ՝ բարեկեցիկ ապրելու համար: Կանոններ, որոնք պահպանվում են բոլոր շվեդների կողմից, կապ չունի, թե նախարար է, կամ հասարակ մի բանվոր, մարդը մարդ է, բոլորն օրենքի առաջ հավասար են, անգամ շոկոլադը երեխաներին տալիս են միայն շաբաթ օրը, զարմանալի է, բայց այդպես է ընդունված: Ես որ առաջին անգամ կարդացել էի, չէի հասկանում, թե ինչի, բայց որոշեցի նաև այս փաստը ներառեմ: Մի քանի հետաքրքիր փաստ ևս այս երկրի մասին՝

Յուրաքանչյուր մարդ, կարող մինչև 20 տարեկանն անվճար բուժել ատամները:

Աշխարհում շվեդ աշխատակիցն ունի ամենաշատ ազատ օրերից մեկը՝ 35-42 օր տարեկան:

Այստեղի վարորդների միայն 0.3%-ի մոտ է հայտնաբերվել խախտում, որոնք ալկոհոլ են օգտագործել ու նստել ղեկին, ի դեպ՝ տարեկան կտրվածքով:

Թայմ – մենեջմենթ հասկացությունն առաջինը կիրառել են շվեդները, որի իմաստը կարճ ժամանակահատվածում մեծ արդյունքի հասնելն է:

Առաջին երկիրն է եղել, որը կիրառել է մարդահամար 1749 թվականին և հաշվվել է 1.765.000 մարդ: Իսկ հիմա այս թիվ կազմում է 9.001.774 մարդ:

Բնական է, որ այս պայմանները դրախտ են համարվում էմիգրանտների համար, որոնք էլ հսկայական քանակությամբ ներթափանցում են այս բարեկեցիկ երկիր Աֆրիկայից, արաբական երկրներից, Իրանից ու հիմնականում մահմեդականներ են: Սակայն … միայն վերջերս կառավարությունը պարզեց, որ Շվեդիայում տեղի ունեցող հանցագործությունների 85%-ը երկիր ներթափանցած անարժանների կողմից է լինում, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մշակույթը պետք է մարդկանց արյան ու գիտակցության մեջ լինի, միևնույնն է, աֆրիկացին, կամ արևելքցին չի կարող իր կեղտոտ հետքը ցույց չտալ քաղաքակիրթ աշխարհում:

Ինչևէ, չկարողացա կրկին կրճատ գրել, քանի որ ասելու շատ բան կար այս երկրի մասին, որի օրինակը դեռ մենք շատ ենք կարդալու, եթե այսպիսի տեմպերով շարունակվի: Շվեդները խելացի՞ ազգ են, թե մենք ենք ավելի խելացի: Պարզ է որ մենք ենք, բայց որտեղ են նրանք, որտեղ ենք մենք: Ուղղակի մենք այդպես էլ չկարողացանք ունենալ այն լիդերին, ով կտաներ մեզ դեպի նման նվաճումներ: Պատճառը հետևյալն է, որ մեզ մոտ գործում է “ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ” հանրահայտ արտահայտությունը, որը պետք է արմատախիլ անել և դա սկսել հենց ձկան ԳԼԽԻՑ: