Իմ փողոցները
Հեռու են քեզնից,


Մեզ հազարավոր մայթեր են բաժանում,
Բայց մտքիս անկյունում
Միշտ հիշում եմ քեզ,


Ու աչքերիս ներսում քո պատկերը պահում։
Մեր կանգառները

Տարբեր են գուցե.

Իմ կանգառներում ես քեզ չեմ տեսնում,
Բայց խառնիճաղանջ իմ փողոցներում
Ես քեզ փնտրում եմ.

Գուցե պատահմամբ հանկարծ հանդիպենք,
Ինչպես այն անգամ
Մտքիս անկյունում։

 

Արուսիկ Քանդիկյան