«Invest in Armenia» նախագծի հիմնադիր Հովսեփ Պատվականյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ Երևանում այս տարվա ապրիլին առաջին անգամ կբացվի ռեստորան երկնքում, որը կլինի Դուբայի Dine Sky ռեստորանի օրինակով։
Ռեստորանը գտնվելու է Երևանի կենտրոնում, մոտ 50 մետր բարձրության վրա, որտեղ հյուրերը կարող են պտտել աթոռները 180 աստիճանով, ինչպես նաև փոփոխել նստատեղերի դիրքն ու պառկել։
Պատվականյանը նաև նշել է, որ Երևանում այս ռեստորանը 3 անգամ ավելի մատչելի կլինի, քան աշխարհի մյուս երկրներում ու կարժենա մոտ 45 դոլար, որի մեջ ներառված է նաև սնունդը։
Ռեստորանի ճաշացանկը պետք է պատվիրել նախապես, որը ներառում է նախուտեստը, հիմնական ուտեստն ու աղանդերը։ Ոչ ալկոհոլային խմիչքներն անվճար են։
Ռեստորանի գարուն-ամառ-աշուն տարբերակը նախատեսված է 22 հոգու համար։ Ծրագրվում է ունենալ նաև ձմեռային ռեստորան՝ 16 հոգու համար։