Օպերայի սրճարանների ոդիսականը
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունը, ապամոնտաժել Ազատության հրապարակին կից կանաչ տարածքներում բացված սրճարանները, բուռն վեճերի և մեկնաբանությունների տեղիք տվեց... Հավելեմ, որ ես ինքս կողմ եմ, որ Օպերայի շրջակայքին տրվի համապատասխան տեսք և այն ձերբազատվի բազմաթիվ ռեստորաններից և սրճարաններից, որոնք վերջին 20 տարիներին օկուպացրել են այն... Սակայն խնդիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժում է, այսպես կոչված, առաջին գոտու սրճարանները, իսկ մյուսները, ինչպես գործել են, այդպես էլ շարունակելու են գործել՝մի քանի անգամ ավելի եկամուտ բերելով սեփականատերերին, քանի որ ապամոնտաժված սրճարանների այցելուները իրենց հայացքը կսևեռեն "չապամոնտաժվածների" վրա... Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հարցազրույցից պարզ դարձավ, որ ապամոնտաժվող սրճարանների սեփականատերերը ամսական 90 հազար դրամ գումար են վճարել Երևանի սրտում բավականին մեծ տարածք վարձակալելու համար... Դա ուղղակի զավեշտ է... Դա թալան է... Չեմ զարմանա, եթե պարզվի, որ չապամոնտաժվող սրճարանների սեփականատերերը գրեթե նույնքան գումար են վճարում Երևանի բյուջե... Առաջարկս հետևյալն է. եթե Օպերայի շրջակայքը "մաքրազերծում" եք սրճարաններից, ապա դա պետք է վերաբերի բոլորին, այլ ոչ թե այդ գործընթացը լինի ընտրովի...
Ինձ և շատերի մոտ այնպիսի տպավորություն է,որ իշխանությունները վրեժխնդիր են լինում ապամոնտաժվող սրճարանատերերից...