Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տպավորություն է, որ այս երկրում որևէ բան չի փոխվել. նույն կարմիր բերետավորները՝ անտանելի պահվածքով ու կեցվածքով, ժողովրդին քաշքշող ու հարվածող ոստիկանները, նույն գործելաոճը... Դե քաղաքապետն էլ նույն աշխատասենյակում նստած ստատուս է գրում, փոխանակ դուրս գա ու շփվի մարդկանց հետ՝ թաքնվելու փոխարեն։

Հը՞։ Բա՞ն էր փոխվել։ Չէէէ, չեմ լսել...

Հ. Գ. Նամուսն էլ ա լավ բան»