14:11
«Կյանքից հեռացել է ճանաչված բարբառագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Անի (Անահիտ) Նշանի Հանեյանը»

Արտակ Վարդանյանի հրապարակումը.

«Կյանքից հեռացել է ճանաչված բարբառագետ, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախկին աշխատակից, բանասիրական գիտությունների թեկնածու Անի (Անահիտ) Նշանի Հանեյանը:
Անի Հանեյանը հեղինակ էր հայ բարբառագիտության հնչյունաբանության, բառագիտության, ձևաբանության հարցերին նվիրված բազմաթիվ գիտական աշխատանքների, որոնց թվում՝ Տիգրանակերտի բարբառին նվիրված ծավալուն մենագրության:
Իր հայրենիքին, նրա մշակութային արժեքներին հոգու ամենանվիրական թելերով կապված մտավորականը, մասնավորապես, մեծ ջանքեր և եռանդ ներդրեց լեզվի ինստիտուտում «Ակունք» ազգագրական համույթի ստեղծման տարիներին:
Հոգեհանգիստը՝ մարտի 14-ին, ժամը 18.00-ին, «Սան Լազարո» սգո սրահում, հուղարկավորությունը՝ մարտի 15-ին, ժամը 13.00-ին, նույն տեղից»:

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս