ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՀՀԿ նախագահի 1-ին տեղակալ Վիգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կառավարությունը բարձունք է հանձնում
Փորձում են կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը: Ինձ հասած տեղեկություններով պետ.գույքի կառավարման վարչությունն ակտիվ գործընթաց է սկսել այդ ուղղությամբ: Համարել են, որ դա բանակին, հատկապես` կուրսանտներին շատ կլինի: Չէի հավատում, քանի որ աղբյուրը պետ.գույքի վարչության տեխնիկական աշխատակից էր, բայց այսօր տեղեկությունն անձամբ ինձ հաստատեց ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյա:
Այն, ինչ մեկ տարում դարձավ տարածաշրջանի լավագույն ռազմական դպրոցը, այն ինչով կարող էինք դեպի սպայական ծառայություն գրավել մեր ամենապայծառ և կարող երիտասարդներին` փոշիացվելու է...
Եթե երեկ պետք չէր ռազմահայրենասիրական դաստիարակություն, ապա այսօր, փաստացի, պետք չէ նաև ռազմական կրթություն...
Կոչ եմ անում մեր ողջ հասարակությանը, յուրաքանչյուր հայրենասեր մարդու կանգնել պաշտպանության նախարարության կողքին և թույլ չտալ զրկել մեր ապագա սպաներին լավագույն կրթական հնարավորություններից:
Մոնթե` ճանապարհ դեպի բարձունք...»: