«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը արցախյան հիմնախնդրի կագավորման շուրջ, որոշակի հարցեր է առաջացնում: Դրանց ավելի բաց կանդրադառնամ, երբ մեր ԱԳՆ-ն այդ հայտարարության որոշ ձևակերպումների վերաբերյալ պարզաբանումներ տա: Օրինակ, ինչու՞ համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն նշում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմավորվածությունների մասին, որոնց վրա Ադրբեջանը հետևողականորեն թքած ունի: 

Ու երբ Ալիևը հայտարարում է` «Ուժի գործոնը մշտապես եղել և մնում է մեր օրակարգում», հասկանալի չէ, թե ի՞նչ շրջակա տարածքների վերադարձի մասին են խոսում համանախագահները: 
Մեկ բան հստակ է` անցյալին վերադարձ չկա` մենք շատ թանկ գին ենք վճարել»: