Ախորժակիդ քացախ Պալաչ, մանիպուլացիոն սխեմադ բացահայտված է

Ժամանակ առ ժամանակ լրատվականներում քննարկման առիթի վերածված Արթուր Հարությունյանը, ով ավելի լայն հասարակությանը հայտնի է որպես Պալաչ, այսօր կրկին «ընդհատակից» դուրս էր եկել և մամուլի ասուլիս հրավիրել, իբր թե իր հետ տեղի ունեցած սնանկացման գործընթացի վերաբերյալ պարզաբանումներ և իր հասցեին հնչած կեղծ մեղադրանքներին անդրդառնալու համար: 
Նախ ի սկզբանե ասեմ, որ այդպես էլ հասկանալի չդարձավ Պալաչի ասուլիսի իմաստը, քանի որ որևէ նոր պարզաբանում քան նախկինում երգած երգերը չասվեց, ինչպես և ակնկալվում էր Պալաչը, ընտրել էր մի դիրք, որ երբ հարցը սուր էր ու նրան դուր չէր գալիս, նա ուղղակիրոեն շրջանցում էր դա կամ տալիս էր լղոզված պատասխան: Բայց հենց այդ սուր հարցերն էին, որ բացահայտում էին Պալաչի մախինացիաներն ու մանիպուլացիոն ինքնասնանկացման գործողությունները, ինչի արդյունքում նա չինական ընկերությանը 4 միլիոն դոլար էր «քցել»: 
Իհարկե Պալաչի մերկապարանոց հայտարարություններն առոչինչ են, քանզի դրանք հակադարձող բազմաթիվ հիմնավոր փաստեր կան: Բայց կան նաև այնպիսի հայտարարություններ, որ մտածում ես մարդ անռվազն պետք է հոգեական խնդիրներ ունենա նման սուտ հայտարարելու համար, խոսքը մասնավորապես Աբովյան հեռուստաընկերության ձեռ բերման մասին, ըստ Պալաչի այդ հեռուստաընկերության համար իրեն զանգել են և ասել, որ պետք փոխանցի մինչդեռ իրականությունն այն է, Պալաչի մյուս ունեցվածքի, ինչես նաև նրա ընկեների ունեցվածքների հետ միասին, գրավադրված է եղել բանկում և այն բանից հետո, երբ «Մուլտի Գրուպին» է վաճառել դրանք բանկը, հեռուստաընկերությունն ինքնաբերաբար անցել է կոնցեռնի կազմ և ներկայումս էլ մտնում է նրա կազմի մեջ:
Այս կարգի բացահայտ ճշմարտությունները երբ ընդամենը վայրկյաններ հետ կարող ես ջրի երես դուրս գալ, մարդ ինչքան տկարամիտ պետք է լինի, որ էդքանից հետ նմանատիպ մանիպուլյացիաներով զբաղվի:
Մնում է միայն ենթադրել, որ Պալաչի ներկայիս ոչ ադեկվատ հոգեվիճակի պատճառը հանդիսացել է այն, որ տարիներ շարունակ վերջինս օգտագործվեց ՀՀԿ-ի կողմից բայց ի վերջո նրան գցեցին ամենավատ կերպով, կամ այն, որ ժամանակին էսպես ասած իր համար «կռիշներ» կանգնած Պարգև Սրբազանը և Վիտալի Բալասանյանը այլևս հրաժարվել են նրանից, ու ինքն էլ գլուխը կորցրել ու փրփուրներից է կախվել: 
Պալաչի վերջին ասուլիսից հետո, կասկած անգամ չկա, որ այս շառլատանը հատուկ է կազմակերպել իր ինքնասնանկացումը, որպեսզի չինացիներին չվճարի իր 4 միլիոն դոլարի հասնող պարտավորությունները և որպեսզի «ապռավդանի» ունենա, շահարկում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադամի անվճար երթուղայինների գոյության հանգամանքը: 
Ախորժակիդ քացախ Պալաչ, մանիպուլացիոն սխեմադ բացահայտված է և այլևս չես կարող իրականությունը խեղել, քեզանով թող իրավապահները զբաղվեն, դու ուրիշ նյութից ես սարքած:
Ինչպես կարելի է ուրանալ Ծառուկյանի այն արածները թեկուզ քո ծնողների հանդեպ, երբ նրանք դրսում չհայտնվեցին միայն ու միայն Ծառուկյանի մեծահոգության շնորհիվ: Կրկնում եմ, դու ուրիշ նյութից ես սարքած, մարդկային արժանիքները քո նմանների համար խորթ են...