Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սորոսի Լարիսան ասուլիս էր հրավիրել, որ Սորոս պապիկի անունից Նիկոլին մեսիջ փոխանցի, որ՝ ախպեր ջան մենք էլ փայ ունենք քո սիրո և համերաշխության հեղափոխության փաթեթում, մենք էլ ենք լիքը փող ծախսել, որ դու հասնես իշխանության, իսկ հիմա, երբ մեզ վարկաբեկում են, ինչի՞ չես տեր կանգնում մեզ, պատժում՝ մեր իրական դիմակը պատռողներին...
Սորոսի Լարիսան փաստեց, որ Սորոսը միջամտել է Նիկոլի հեղափոխությանը, բայց քանզի դա ոչ թե հեղափոխություն էր, այլ՝ իշխանության բռնազավթում Սորոսի Լարիսան փաստացի փաստեց իրենց մասնակցությունը Հայաստանի իշանության բռնազավթման մեջ, իրենց ունեցած խինդն ու մասնակցությունը, որի մասին մենք խոսում էինք, իսկ շատերը չէին համաձայնում, իսկ ահա Սորոսի Լարիսան դա հաստատեց, որ Նիկոլի իշխանությունը բռնազավթելու գործընթացում եղել է օտարերկրյա մասնակցություն՝ գոնե ֆինանսական աջակցությամբ...
Նաև Սորոսի Լարիսան փաստեց, որ Սորոսն իր գրանտներով տարիներ շարունակ պայքարել է Հայաստանի նախկին իշխանությունների դեմ և հիմա ամենակարևոր հարցադրումս.
Հաստատ Հայաստանը հայերիցս շատ չսիրող և մեծ հաշվով Հայաստանի վրա թքած ունեցող Սորոսի համար ինչ՞ տարբերություն ով է Հայաստանի իշխանությունը, ինչի՞ է Սորոսը կատաղի պայքար տվել Սերժ Սարգսյանի դեմ և օգնել Նիկոլին բռնազավթելու մեր պետության իշխանությունը, արդյոք՞ դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի մեջ տեսել են Հայաստանի շահերով առաջնորդվող մեկին, իսկ Նիկոլի մեջ՝ կամակատարի և իրենց ծառայելու պատրաստ մեկին, և էլի բազում հարցեր...
Կարո՞ղ ա Սորոսը Նիկոլին էր օգնում, որպեսզի հասնի իշխանության և Հայաստանը հանի ԵԱՏՄ-ից, մեր պետությունը տանի Ուկրաինայի ուղով, բայց Նիկոլը հիմա Պուտինի հետ շփվելով փոխվել, դարձել է պրոռուսական և քցում ա Սորոսենց կամ էլ հարմար պահի է սպասում, որ Պուտինին քցի․․․
Ամեն դեպքում մեկ բան հստակ է․ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող օտարերկրյա գրանտները պետք է արգելվեն և այդ փողերով աշխատողները պետական պաշտոններ չպետք է ունենան․․․
Թե բա Սորոսը ավելի շատ ա սիրում Հայաստանը, քան՝ մենք․․․
Ի դեպ զգացի՞ք Լարիսան Սորոսին ինչքան նման է դեմքով, ոնց որ Սորոսի կին տեսակը լիներ...»: