17:48
«Շանս կա Սաշիկից ու Լֆիկից վազվրատ անել, եթե թեթևի մեջ ապացուցենք, որ Ալ-Քաիդան իրանք են պահել»

Արմեն Մինասյանը ֆեյսբուքում գրել է.

«Ժողովուրդ, ինչ ասում եմ՝ ուշադիր, լուրջ ա։

ժամանակակից աշխարհում՝ ավտորիտարից մինչև ժողովրդավարական, ժամանակակիցն էլ՝ մթա 30000 թվից մինչ էսօր, գույքի նկատմամբ իրավունքը եղել ա սուրբ կով։ Հասկանում եք՝ կադաստր չի եղել, բայց ոչ մի բանտուստանցի չի հանդգնել ուրիշի գույքի նկատմամբ հավակնություն ցույց տա, եթե դա ագրեսիայի արդյունք չի։ Էս ջոկեցիք։

Նույն ժամանակակից աշխարհում սուրբ կով ա նաև անմեղության կանխավարկածը։ Այսինքն՝ կարանում ես, ապացուցի, որ գողացել եմ, թալանել եմ, սպանել եմ, չես կարանում, ուրեմն՝ ոչինչ էլ չեմ արել, արդար վաստակել եմ։ Էս էլ ջոկեցիք։

Հիմա գանք մեր օրեր՝ Հայաստան։ Փորձ ա արվում ներմուծել մեղավորության կանխավարկածը։ Ծիպը՝ ապացուցի քեզ ուրդուց, չապցուցեցիր՝ գողցել ես։ Թվում ա՝ ախմախություն ա։ Իրոք ախմախություն ա, բացի… բացի ահաբեկչության դեմ պայքարի քեյսերը։

Մի խոսքով՝ շանս կա Սաշիկից ու Լֆիկից վազվրատ անել, եթե թեթևի մեջ ապացուցենք, որ Ալ-Քաիդան իրանք են պահել։ Ինչ կարծիքի եք, արժե՞»։

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս