Մի քանի գրոշի համար մի ուրացիր անցյալդ Իսո...

Երեկ աչքովս ընկավ նախկին բռնցքամարտիկ և վաստակավոր մարզիչ Իսրայել Հակոբկոխյանի «ելույթը» տեսախցիկի առաջ և ակամայից մի քանի դրվագի մասին Իսոյին հիշեցնելու և որոշ հորդորներ նրան տալու անհրաժեշտություն զգացի: 
Իսոն՝ ով էդ տեսանյութում ակնհայտ ամեն ինչ անում էր, որ տերերն իրենից հանկարծ դժգոհ չմնան ու մեծ-մեծ խոսում էր, գուցե ուշադրությունս չսևեռեր էլ, քանզի նրան ճանաչողները շատ լավ գիտեն, որ նա մի օր մի բան է ասում, հաջորդ օրը մեկ այլ բան, դա է ցույց տվել իր անցած տարիների կյանքը, բայց հիշելով միայն այն հանգամանքը, որ ԽՍՀՄ տարիներին ինչպիսի անուն է ունեցել, անկեղծ ցավ ապրեց, որ այսօր նրան ամենավերջին ձևով օգտագործում են, ինքն էլ դա թույլ է տալիս:Հասկանալի է, որ տարիքի հետ երբեմն մարդիկ «խելքները գցում» են, բայց այնուամենայնիվ ճշմարտությունը միշտ ապրում է և էս դեպքում շատ մեծ է ցանկությունս իրերն իրենց անուններով կոչելու համար:
Առաջին բանը, որի մասին թերևս քչերը գիտեն դա այն է, որ երբ 90-ականներին ՀԱՕԿ նախագահի ընտրություններ պետք է անցկացվեին, Իսոն ցանկանում էր իր թեկնածությունը ևս առաջադրեր, սակայն մարզաշխարհի տրամադրվածությունն իր թեկնածության նկատմամբ հասկանալով, վերջին պահին հետ կանգնեց այդ մտքից, քանզի գիտակցեց, որ 2 ձայնից ավել չի ստանալու:
Այնպես, որ ամեն մարդ իր տեղում պետք է մնա, ցանկացած իրավիճակում դերի մեջ չպետք է մտնի և մարզաշխարհի անունից ամպագորգոռ հայտարարություններ չանի:
Հա մեկ էլ, այդ տեսանյութում հնչեցված որոշ մտքեր մասնավորապես, թե այլ մարզաձևերն ինչ գործ ունեն բռնցքամարտիկների հետ,ստիպեցին վերհիշել ևս մեկ դեպք Իսոյի մասնակցությամբ: Չմանրանամ թե ինչ պատճառներով էր Իսոն հայտնվել «Сокол» հյուրանոցի «գարդիռոբի» մեջ, օգնության խնդրանքով դիմել էր ոչ թե բաքսյորներին այլ «բարեց» Ստյոպին: Այնպես որ, հիմա հաստատ չարժի հանուն մի երկու գռոշի անցյալդ ու ապրածդ տարիները ուրանալ:

Սա էլ կանցնի Իսո... Հետո այնպես չլինի, որ քո անպատասխանատու հայտարարությունների արդյունքում հայտնվես «իզգոյի» կարգավիճակում, որովհետև այդ ժամանակ ոչ բարեցները, ոչ շտանգիստները և ոչ էլ մեկ այլ մարզաձևի ներկայացուցիչներ էլ հույս չունենաս թե քեզ կօգնեն: Այնպես որ, խոսելուց առաջ մտածել է պետք, իսկ քո դեպքում դա անգամ պարտադիր է...