08:08
««Դասագրքերը լռում են». Տիրան Հայկազն»

Մեզ հայտնի առաջին հայ գիտնականը՝ մանկավարժ, քերականագետ, հռետոր ու իմաստասեր Տիրան Հայկազն է (Տիրանիոն)։ Նրան անվանում էին «այր բազմահմուտ եւ իմաստուն»։

Ապրել ու ստեղծագործել է աշխարհահռչակ հայ իմաստասեր Պարույր Հայկազնից (Պրոերեսիոս) 400 տարի առաջ։ Ծնվել է Ք.ա. 1-ին դարում՝ Փոքր Ասիայի Ամիսոս (ներկայումս՝ Սամսուն) քաղաքում (Պոնտոսի թագավորություն)։

Պլուտարքոսը հայտնում է, որ Լուկուլլոսը Տիրանին գերեվարել է Հռոմ (Ք. ա. 67թ.), ուր հայորդին աշակերտել է համաշխարհային հռչակ ունեցող քերական Դիոնիսիոս Թրակացուն, մասնագիտացել անտիկ լեզուների մեջ եւ դարձել Հին աշխարհի հայտնի լեզվաբաններից մեկը։ Հայ գիտնականը տիրապետել է մի շարք լեզուների, հռչակվել հռետորական արվեստի բնագավառում խորիմացությամբ։

Տիրանի գործունեությանն են անդրադարձել նաեւ աշխարհահռչակ հույն պատմիչ ու աշխարհագետ Ստրաբոնն (ունկնդրել է Տիրանի դասախոսությունները) ու հռոմեացի պատմիչ Սվիդասը։ Նրանք վկայում են, որ գիտնականը Հռոմում ստեղծել է մեծ գրադարան (մոտ 30 հզ գիրք), հռչակավոր հռետոր ու քաղաքական գործիչ Կիկերոնի տանը բացել դպրոց, ուր դասավանդել է քերականություն ու ճարտասանություն։

ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝ Տեսարան հին հռոմեական դպրոցից:

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս