11:53
Փողը «հետ բերելու» ավանդույթը հին ու նոր Հայաստաններում

Էն ինչ արել են Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ՝ առանց դատի ստիպելով որ իր հաշվի 30 միլիոն դոլարի 18,5 միլիոնը «կամավոր» փոխանցի բյուջե, նոր երևույթ չի։ Նախկին իշխանությունների ժամանակ էլ, երբ իշխանության վերին օղակները պարզում էին, որ որևէ պաշտոնյա մեծ չափերի յուրացում է արել, ստիպում էին նրան որոշակի գումար փոխանցել բյուջե։

Իհարկե, կոնկրետ Ալեքսանդր Սարգսյանի փոխանցումը տարբերվում է նախկին փորձից նրանով որ նախկինում իշխանությունը պարզած էր լինում գումարի ծագումը, իսկ այս դեպքում կարծես թե չեն պարզել թե Սարգսյանի միլիոնները որտեղից են։ Թե՞ պարզել են, գաղտնի են պահում։

Բայց մի այլ տարբերություն էլ կա. նախորդ իշխանությունները հասկանալով որ առանց դատի գումարը «հետ բերելը» անօրինական է, գործարքը գաղտնի էին պահում, էնքան գաղտնի, որ նույնիսկ լուրը մամուլ չէր սողոսկում։ Նոր Հայաստանում, քանի որ իշխանությունը լեգիտիմ է, իր անօրինականությունների մասին հպարտորեն հայտարարում է։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս