Երբ նախկին իշխանությունների օրոք սահմանին, դիրքերում, ծառայության վայրում զինվորի մահվան, վիրավորվելու դեպք էր լինում կամ որևէ այլ միջադեպ, ապա ՖԲ-ի յուրաքանչյուր 2-3-րդ օգտատեր իր պարտքն էր համարում անպայման նշել այդ մասին, անդրադառնալ դեպքին և իհարկե մի երկու քննադատություն, լուտանք և նույնիսկ հայհոյանք, անեծք հնչեցնել իշխանույթունների հասցեին: Եվ դրան բնականաբար հաջորդում էր Պն-ի մամուլի խոսնակի հանգամանալից պարզաբանումներն ու մեկնաբանությունները:


Իսկ հիմա, երբ Հայաստանը դարձել է պետական պաշտոնյաների ուսուցման, վերապատրաստման պոլիգոն և փորձադաշտ, երբ զինվորի մահվան դեպքը 42 օր թաքցվում է և արհամարվում է հանրության մի որոշ հատվածի ընդվզումներն ու հարցադրումները, ապա քար լռություն և անտարբերություն է…Գորշ մեծամասնությունը լռում է, լրատվամիջոցները չեն արձագանքում և քննարկում…Հիմա բոլորը պաշտոնյաների ուսուցման պոլիգոնի մարզիչ են կամ էլ ուղղակի դիտորդ, փաստաբան, իշխանությունների ֆեյքերի մատյան գնդի անդամ…