Բանկային ամենասովորական աշխատողը մեր երկրում կարող է բավական ունեցվածք կուտակել: Սա նշանակում է, որ միտումնաբար ոչնչացնելով միջին խավը' իշխանությունները զարկ են տալիս այսպես կոչված բանկային ,,արիստոկրատիային,,: Նայեք այս 28-ամյա երիտասարդի հայտարարգիրը, նա կամենում է ավագանու անդամ դառնալ: Քանի" այս տարիքի տաղանդավոր երիտասարդներ այս պահին նույնիսկ տրանսպորտի փող չունեն...
Մեսրոպ Առաքելյան, «Առաքելություն»- Թեկնածուն 28 տարեկան է եւ դասախոսում է Երեւանի պետական համալսարանում: Նա Երեւանում ունի մեկ բնակելի տուն եւ մեկ հողամաս Կոտայքի մարզում
Մեսրոպ Առաքելյանի եկամուտը հիմնականում գոյացել է աշխատավարձից. 17 մլն 863 հազար 471 դրամ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ից, իսկ մոտ 772 հազարը' ԵՊՀ-ից ստացած աշխատավարձից: Ավագանու թեկնածուին 375 հազար դրամի եկամուտ է բերել նաեւ բանկերից մեկում ներդրած ավանդից ստացած տոկոսը:
Ապրիլի 5-ի դրությամբ, Մ. Առաքելյանն ունեցել է 2 մլն դրամ եւ 48 հազար դոլար:
Նա 50 տոկոս փայ ունի «Քոլլեքշն Աջենսի Գրուփ» ՍՊԸ-ում: