15:33
«Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպետք է կարողանան լինել բարձրաստիճան պաշտոնյա»

Վահագն Գրիգորյանի հրապարակումը.

Զըը՜նգ, զըը՜նգ։
– Hello? This is Bank of Կայմանյան Կղզիներ։
– Ըըը, բարև Ձեզ, դիս իզ Համազասպ։ Հայաստանի կառավարությունից։ Առմենիա, Առմենիա։ Վելվեթ Ռեվոլյուշըն։
– Hello․ Ինչո՞վ կարող եմ Ձեզ օգնել, միսթր Համազասպ։
– Ըըը, մենք ձեզ հարցում էինք ուղարկել։ Տեղեկություն ենք ուզել մեր պաշտոնյա Նորիկ Թալանչիկյանի հաշիվների մասին։ Ե՞րբ կպատասխանեք։
– Oh, yes, yes. Մենք ստանալ Ձեր հարցումը և այն քցել մի կողմ։ Դուք իրավասու չլինել նման հարցում անել։
– Ըըը, բայց մենք լիազորագիր ենք կցել։ Դավեռնըստ։ Նորիկ Թալանչիկյանը մեզ լիազորել ա։
– Oh, yes, dovernost. Մենք դա ստանալ, բայց ձեր լիազորագիր շատ տուֆտա։ Մենք չընդունել նման լիազորագիր։
– Բայց Նիկոլայ Բաղդասարյանը մեզ ասել ա, որ ամեն ինչ նորմալ ա։ Մեր կառավարության ծրագրում էլ գրած ա ․․․։
– Who is Nikolay Baghdasaryan?
– Ըըը ․․․։

Տու՜, տու՜, տու՜, տու՜ ․․․

«Օֆֆշոռային խոզ», մտածեց Համազասպը։

“What the hell?” մտածեց բանկի աշխատողը։

Հատված կառավարության ծրագրից (պարզության համար խմբագրել եմ)․ «Պետք է ներդնել այնպիսի համակարգ, համաձայն որի՝ պաշտոնի հավակնող և պաշտոն զբաղեցնող անձինք լիազոր մարմնին նոտարական կարգով կլիազորեն աշխարհի ցանկացած բանկում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց բանկային հաշիվների մասին։ Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպետք է կարողանան լինել բարձրաստիճան պաշտոնյա»։ Պատգամավոր Ն․ Բաղդասարյանն էլ էսօր Ագնեսա Խամոյանի մոտ հարցազրույցի ժամանակ «հաստատեց», որ որևէ խնդիր չի լինի։


Առաջարկում ենք նաև
Լրահոս