- Գրականության մեջ գլխավորը անկեղծությունն է: Եթե հեղինակն անկեղծ է, ազդում է, հափշտակում, տանում ընթերցողին իր հետևից: Ցավոք, մեր գրականությանը պակասում է անկեղծությունը: Իսկ երբ դա չկա, հեղինակը երբեք համոզիչ չի լինում: Ես էլ ունեմ գրվածքներ, որոնց պակասում է անկեղծությունը: Անկեղծ է ստացվում այն ժամանակ, երբ գրողը գրում է ոչ միայն իր իմացած կյանքի, այլև ապրածի, սեփական կաշվի վրա զգացածի մասին: Վահան Թոթովենց
Իր սկզբունքների համար պայքարող մարդ էր: Ասում էր այն, ինչ մտածում էր: Նա չէր հարգում այն գրողներին, ովքեր միջամտում էին սեփական ճակատագրին: Արագաշարժ էր, արագ կողմնորոշվող, ոչինչ չհետաձգող: Ուրախ ժամանակ ուրախանում էր գժի պես, իսկ տխուր պահերին աչքերը դառնում էին երազկոտ և հեռու-հեռու մի աշխարհ էին տեսնում: