20:36
Հովհաննես Ավետիսյան. «Ներկայացրածս դեռ մակերեսային դիտարկումներ են, և ավելի խորքային քննարկում էլ կարելի է ծավալել, սակայն այն ժամանակ, երբ այսքանը ընկալող և համարժեք արձագանքողներ կան»

Ստորև հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ մի քանի օր առաջ կայացած հանրային քննարկման ընթացքում իմ կողմից ներկայացված զեկույցն է:

Իմ մի քանի պատգամավոր ընկերներ ինձ պարբերաբար մեղադրում են բովանդակային նյութ ներկայացնելու փոխարեն ֆբ-ում ծաղրով զբաղվելու համար:

Սրա հետ կապված ասեմ, որ օրինակ այս հանրային քննարկմանը կառավարության նախագծի համար պատասխանատու մարմիններից ոչ մի ներկայացուցիչ չէր եկել` չնայած ուղարկված հրավերներին: Երբ բովանդակային քննարկում ես անում ու մարդիկ կամ համարժեքորեն չեն արձագանքում կամ ընդհանրապես խուսափում են առերեսվել, ինձ մնում է միայն ծաղրը: Ընդ որում ներկայացրածս դեռ մակերեսային դիտարկումներ են, և ավելի խորքային քննարկում էլ կարելի է ծավալել, սակայն այն ժամանակ, երբ այսքանը ընկալող և համարժեք արձագանքողներ կան:

Ծաղրում եմ, քանի որ նման կիսագրագետ կազմված օրենսդրական նախագծերը ծաղր եմ համարում պետության և ժողովրդի նկատմամբ: Ծաղր եմ համարում, երբ ոլորտի պատասխանատուները իրենց որակյալ մասնագետ համարելով մեզ` հանրությանը նման «աղբ» են մատուցում, իսկ փոխարենը իբր թե կատարված լավ աշխատանքի ինքնապարգևատրում միլիոններով:

Նման իրավիճակներում ինձ մնում է միայն հակադարձել ծաղրով և ցուցաբերել հարվարդյան մեծամտություն:

հ.գ.
Ես վարչապետ լինեի, նման նախագիծ ներկայացնող մարմինների ղեկավար կազմին աշխատանքից կազատեի: Ի դեպ այս մարդկանցից (ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում) գրեթե բոլորի հետ նախկինում միևնույն կառույցներում ենք աշխատել և ոմանց նկատմամբ էլ դրական վերաբերմունք ունեմ, սակայն, երբ գալիս է ընտրություն անել հանրային շահի և ընկերության միջև, ես ընտրում եմ առաջինը:

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս