ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին ներում շնորհելու դիմումը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարդան Սեդրակյանը։
«ՀՀ վարչապետը մերժեց իմ դիմումը։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան: Եվ ինչով ես դու տարբերվում Սերժիկից»։
Հիշեցնենք՝ Էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով: