04:03
«Պարոնայք, դուք Սահմանադրություն պիտի փոխեիք առաջին հերթին, ոչ թե օրհներգ ու դրոշ»

«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ լավ կլիներ, եթե մեր պետական դրոշը խաչ պարունակեր:

Սա արդեն ծիծաղելի էլ չէ:

 

Պետության կարևորագույն լծակներին տիրապետող ուժը բացի այն, որ հեռու է հայոց պետականության պատմությունից, չգիտես թե ինչով է զբաղված:
Ասեք խնդրեմ, իսկ նախաքրիստոնեական Արատտայի, Հայասայի, Նաիրիի, Ուրարտուի, Արտաշեսի ու Տիգրան Մեծի Հայքի հետ ի՞նչ անենք, մի կողմ նետե՞նք, դա այլևս մեր պատմությունը չէ՞:

Թե՞ Տիգրանի ստեղծած պետությունն էր ավելի վատը:
Փաստացի, մենք լուրջ պետություն եղել ենք նախաքրիստոնեկան շրջանում, այնպես որ, պետական խորհրդանշանների հետ մի վարվեք այնպես, ինչպես կվարվեք ձեր բակի նստարանների հետ:

Իսկ հաջորդ միտքը ո՞րն է լինելու` Հայաստանի սահմանները վերաձևել խաչի տեսքո՞վ:

Պարոնայք, դուք Սահմանադրություն պիտի փոխեիք առաջին հերթին, ոչ թե օրհներգ ու դրոշ»:

 

 

 

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս