Հովսեփ Խուրշուդյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայկ Մարությանն ասում է, թե 1 կմ մետրոյի գծի կառուցման արժեքը 100 մլն. դոլար է (հղումը՝ քոմենթում): Սա էլ՝ համացանցից առաջին գտածս տեղեկությունը. Սանկտ-Պետերբուրգում 3 մլրդ ռուբլով է, այսինքն 50 մլն դոլարով, կառուցված գծեր կան, այն է՝ Մարությանի ասած գնից կրկնակի անգամ էժան: Այդ ո՞նց է լինիում նման բան՝ կարո՞ղ եք ասել:

Ճիշտ է՝ Հայաստանում լեռնային պայմաններ են, բայց Ս.Պետերբուրգում էլ՝ ճահճային գրունտ է, դրենաժի հսկայածավալ աշխատանքներ են անհրաժեշտ լինում: Էլ չեմ խոսում այն մասին, թե Ռուսաստանում որքան են ատկատները, որոնք եւս մտած են հաշվարկների մեջ: Եվրոպայում ամենաէժան գները եւս սկսում են 50 մլն եվրոյից:

Օրինակ, Մադրիդի մետրոպոլիտենի նոր գծերը կառուցել են 1 կմ-ը 54 մլն. եվրոյով, կամ 62 մլն դոլարի կարգի: Կան, իհարկե անգամ 200 մլն դոլարանոց գծեր՝ Փարիզում եւ Լոնդոնում, բայց դե Նյու-Յորքում էլ կան 1 մլրդ. դոլարանոց գծեր: Ամեն դեպքում, հետաքրքիր է, թե այդ ով եւ ինչ մեթոդաբանությամբ է հաշվել այդ 100 մլն դոլարը: Ի դեպ, Բարեկամություն-Աջափնյակ գծի կառուցման աշխատանքների զգալի մասը արդեն կատարված է:

PS. 

Ի դեպ, Բարեկամությունից Թումոյի մոտ ուղիղ գծով հեռավորությունը մեկ կիլոմետրի կարգի է»: