«Երբ դատարկություն ա, բովանդակություն չկա, ընկնում են տեսողական ու լսողական ատրիբուտներ փոխելու հետևից:
Երկիրը կորզող համակարգի տակ ճկռում ա, միլիարդավոր դրամներ վատնվում են, իսկ ԱԺ-ն թիթեռ նկարելուց ա խոսում:
Փոխեք այս համակարգը, քանի շատ ուշ չի, բավական ա ժողովրդի ու ձեր ժամանակը վատնեք դատարկաբանության վրա: Կորզող այս համակարգի ամբողջ գաղափարախոսությունը, որ օրենքներով ա ամրագրված, հարկավոր ա անճանաչելիորեն փոխել:
Չեմ ուզում հավատալ ու համակերպվել, որ շարունակելու եք նույն համակարգը և ամեն դժգոհության ալիքի ժամանակ փրկօղակ դարձնելու կորզող համակարգի օրենքները»: