Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
1) Ո՞ր հանգամանքներն են ձևավորել «հիմնավոր կասկածն» առ այն, որ Մհեր Եղիազարյանը կատարել է իրեն վերագրված արարքը։
2) Ո՞ր հիմքերով է միջնորդվել, նախ, ընտրել կալանքը որպես խափանման միջոց, այնուհետև՝ երկարացնել դրա ժամկետը, և ո՞ր հիմքերով են գրավի ու երկու պատգամավորի երաշխավորության միջնորդությունները մերժվել։
3) Արդյո՞ք քննչական մարմինը «պատշաճ ջանասիրություն» է դրսևորել գործը քննելիս։ Այլ կերպ՝ ի՞նչ քննչական և այլ դատավարական գործողություններ են կատարվել քրեական հետապնդումը հարուցելու օրվանից ի վեր։ Մեկ առ մեկ։ Օրերով։
Կրկնեմ, «նախաքննության գաղտնիքը» արդեն գործոն չի - ձեր հարուցած քրեական հետապնդման հետևանքով մարդ է մահացել պետության լիակատար պատասխանատվության ներքո գտնվող տարածքում՝ քրեակատարողական հիմնարկում»: