«Այսօր 44-օրյա հացադուլից հետո քրեակատարողական հիմնարկում մահացավ լրագրող Մհեր Եղիազարյանը: Նշում են, սակայն, որ նա 10 օր արդեն հացադուլից դուրս էր եկել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Որպես մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժոովի նախագահ, պահանջում եմ պարզաբանում արդարադատության նախարարից և դատարանից` ինչո՞ւ չբավարարվեց իմ, որպես պատգամավորի, անմիջապես Մհերի կալանավորումից հետո ներկայացրած միջնորդությունը` փոխելու լրագրողի խափանման միջոցը: Եվ դեռ քանի՞ մարդ պետք է մահանա, որպեսզի հասկանանք, որ այսպես շարունակել չի կարելի: Ուղղակի չի կարելի»: