Արսեն Ջուլֆալակյանը իր ֆեյսբուքի էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
սիրով տեղեկացնում եմ, որ ընտրվել եմ Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի և Սպորտի Պետական Ինստիտուտի Հոգաբարձուների Խորհուրդի Նախագահ։ Ընտրվել եմ միաձայն, ինչն,իհարկե,անչափ հաճելի է,բայց և միևնույն ժամանակ՝ էլ ավելի պարտավորեցնող։
Աշխատանքի ընթացքում պատրաստ եմ համագործակցության ադեկվատ,շահագրգիռ,բնագավառի հանդեպ սրտացավ բոլոր կողմերի հետ։ Գլխավոր նպատակն է՝ ԲՈՒՀ-ի ունեցած խնդիրների որակյալ և համակարգային լուծումը, ինչպես նաև զարգացման շարունակական ընթացքի ապահովումը։
Եվ մի կարևոր հայտարարություն էլ պատգամավորական գործունեությանս հետ կապված։
Ներգրավված եմ «Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի,սփյուռքի և երիտասարդության» հարցերի մշտական հանձնաժողովում։ Չսահմանափակելով պատգամավորի գործունեության շրջանակները՝ այնուամենայնիվ դա իրենից ենթադրում է հատկապես վերոնշյալ բնագավառների հանդեպ առավել հատուկ ուշադրություն։ Ուստի,հետաքրքիր առաջարկներով և հարցերով կարող եք անկաշկանդ դիմել»։