«Երբեմն ֆորմալ առումով ճիշտ խոսելն իր մեջ ավելի մեծ սուտ է պարունակում, քան ուղղակիորեն սուտ խոսելը։
Նիկոլն ասում է, որ Բոլթոնի հետ հեռախոսազրույց է ունեցել և Արցախի մասին չեն խոսել։ Ենթադրենք խոսակցության ժամանակ «Ղարաբաղ» բառը չի գործածվել, դա դեռ չի նշանակում, որ Արցախի մասին չեն խոսացել։
Բոլթոնն ամեն օր չի զանգում Նիկոլին, ավելին, որքան հիշում եմ առաջին անգամ է զանգել, այն էլ Ալիևի հետ մեկուկես ժամ տևած պատահական հանդիպումից հետո։
Բոլթոնին ԱՄՆ դեմոկրատների մամուլում «ԱՄՆ նախագահ» են անվանում, այնքան մեծ է, իրենց կարծիքով, նրա ազդեցությունը։ Հայաստանի պահով Բոլթոնին կարող է միայն Իրանի և Արցախի հարցը հետաքրքրի, հեռախոս վերցնելու ու Նիկոլին զանգելու այլ պատճառ նա չունի։ Իսկ այդ երկու հարցերն էլ փոխկապակցված են։
Ենթադրենք՝ Բոլթոնը Նիկոլի հետ խոսել է հայ-թուրքական կամ տնտեսական հարաբերությունների մասին, պարզ է, որ դրանք էլ են Արցախի հարցի հետ փոխկապակցված։ Բոլթոնն էլ ի՞նչ «տարածաշրջանային» իրավիճակից է կարող Նիկոլի հետ խոսել, որն անգամ Էջմիածնի իրավիճակի վրա չի կարողանում ազդել։
Այնպես որ, կարող ենք վստահորեն ասել, որ Բոլթոնը Նիկոլի հետ Արցախի հարցն է քննարկել, թեկուզ եթե «Արցախ» բառը չի օգտագործել»։