![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/blogs/81522.png&w=300&h=200&mt=1548147338)
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ քաղաքապետարանի պաշտոնական կայքով հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ համայնքը դառնում է քաղաքի սանմաքրմամբ զբաղվող օպերատոր։ Դեռևս առանց անդրադառնալու այդ որոշման արդյունավետությանը և իրավաչափությանը արձանագրում ենք, որ հաղորդագրության մեջ նշված է, թե նոր մեքենաները ձեռք են բերվել մրցույթով (նկար 1)։
Սույնով հայտարարում ենք, որ ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից 9 մեքենաները ձեռք են բերվել առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով (նկար 2 և 3)։
Մեկ անձից գնման ընթացակարգը ևս տեղի է ունեցել խախտումներով, սակայն այս պահին առաջնային հանգամանքն այն է, որ 9 մեքենաների 378․000․000 դրամի՝ առանց մրցույթի գնումը անընդունելի է և սկսել է կրել պարբերական բնույթ»։
![](https://lurer.com/disc/22-01-19/61e38b4e69728205cc732b6e1e70e4fa.jpg)
![](https://lurer.com/disc/22-01-19/ca96dccb0bace4f6ebd87d853523925d.jpg)
![](https://lurer.com/disc/22-01-19/854209cefaddd1a33ebae55993b2021f.jpg)