«Ակնհայտ է, որ Հայաստանի ներկայացուցիչն այլևս չի նախագահելու «ՀԱՊԿ»-ում: Դրա մասին ասել եմ ճգնաժամի առաջին իսկ օրվանից: Ակնհայտ է նաև, որ այդ դիրքորոշմանը աջակցում են մնացած բոլոր անդամ պետությունները:
Հաշվի առնելով այդ հանգամանքը, ետ չկանգնելով սեփական դիրքորոշումից և միաժամանակ չպառալիզացնելով կազմակերպության աշխատանքը և գործընկերների հետ բարիդրացիական հարաբերութունների պահպանման տեսանկյունից, կարծում եմ Հայաստանի համար լավագույն տարբերակը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուին կոմղ քվեարկելն է` պայմանով, որ նա իր պարտականությունների կատարումը կսկսի այն օրվանից, երբ պետք է ավարտվեր Խաչատուրովի պաշտոնավարման ժամկետը»: