Կարապետ Ռուբինյանի կինը՝ Ծովիկ Քասաբյանը, իր Ֆեյսբուքյան էջում գրում է՝

«Նիկոլ Փաշինյանը իր էժանագին որակը բացահայտեց, դեռ 2018 ապրիլին, երբ ՀՀՊՃի հետ պայմանավորված միատեղ պայքարին Սերժի վարչապետության դեմ, հարթակը սեփականացրեց, արհամարհեց ճակատին և հետո դրեց նրանց առանցքային անհատներին, հանձինս Ալպերտ Բաղտասարյանի և Թամար Հովհաննիսյանին, թե նրանց նա թույլ չի տա դիմել ժողովրդին, ելույթ ունենալ․․ Բայց բոլորը կուլ գնացին այն կոմպլեքսին, թէ « թողենք աշխատի», Սերժին հեռացնի․ Այո, դուք, բոլորին անունները այստեղ չեմ կարող տալ, պատասխանատու էք անուղղակի ձևով, որ թույլ տվեցիք նիկոլ բռնապետը կայանա, շնչի և հիմա ունենք այն ինչ ունենք․ Մի ամբողջ խափուած ժողովուրդ, ձրիակեր և անողնաշար իշխանություն, և սերժի ծրագրերու աննախադեպ,,առանց ընդիմության իրականացնում․․․ Հայաստանը երբեք խելացի վերնախավ չի ունեցել, նրա համար էլ դարեր շարունակ կորուստից ավել մեծ կորուստներ ենք ձեռք բերել․ Ծափահարում եմ․ Դուք հարգանքի արժանի եք...»:

Հիշեցնենք, որ Կարապետ Ռուբինյանը Ռուբեն Ռուբինյանի հայրն է, որը հանդիսանում է Աժ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։

 

Աղբյուրը՝ HRAPARAK.am