Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջումգրել է.
«Սարսափելի էր դիտել 22 տարի առաջ Իոսիֆ Աղաջանովի սպանության մասին հրապարակած տեսանյութը,որը հունվարի 10-ին հայտնվեց կայքերից մեկում…Ճիվաղ ՄԱՐԴԱՍՊԱՆ Մհեր Ենոքյանի կողմից կատարված այդ սահմռկեցուցիչ հանցագործությունը ոչ մի կերպ չի կարելի ներել…
Սարսափելին այս ամենում այն է,որ այդ ճիվաղն իր կնոջ(ըստ սպանվածի հոր հրապարակած տվյալների այդ կինը մարդասպանի հետ ամուսնացել է 2013 թ-ին)՝ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լրատվական ծառայության ղեկավար Զարուհի Մեժլումյանի ջանքերի և կառավարության որոշ անդամների բացահայտ հովանավորության արդյունքում ընդամենը մի քանի օր հետո կարող է հայտնվել ազատության մեջ…
Հարգելիներս,այսպես իրավական պետություն չեն կառուցում…
Ի՞նչ հիմնավորմամբ է սույն մարդասպանը ներման արժանացել…Ստացվում է,որ հասարակությանը սևրի և սպիտակների բաժանելուց հետո հիմա էլ հանցագործներին են “մերոնցականների” և “ձերոնցականների” բաժանում…Ու քանի որ որոշ հանցագործ-մարդասպաններ ինչ-ինչ կապերով մտերիմ են գործող իշխանությունների հետ,այսպես ասած “մերոնցական” հանցագործներ են,օրինակ՝Մհեր Ենոքյանը,ապա նա պետք է հայտնվի ազատության մեջ…Սա խայտառակություն է և անընդունելի է…
Մի հարց Ենոքյանին ներում շնորհողներին…Ինչպես են այդ անձինք նայելու Իոսիֆ Աղաջանովի ծնողների, քրոջ,ընկերների և հարազատների աչքերին…
Հուսանք,ՀՀ նախագահը և վարչապետը վերջ կտան այս իրավական բեսպրեդելին,որը ստեղծվել է մարդասպան Մհեր Ենոքյանի անվան շուրջ…
Խստիվ պետք է պատժվեն նաև այն անձինք,ովքեր բացահայտ հովանավորչությամբ են զբաղված և իրենց պաշտոնեական դիրքերը չարաշահելով փորձում են լավություն անել մարդասպանին…
Մարդասպանին ներում նույնիսկ չի շնորհում աշխարհի թիվ մեկ ժողովրդավար երկիրը՝ ԱՄՆ-ն…ԱՄՆ իրավապահները գտնում են,որ մարդասպաներին ներում շնորհելով կդառնան նոր մարդասապանների “բուծման” պատճառ,ինչպես նաև դա վենդետաների պատճառ կարող է հանդիսանալ…Զարմանալի է,որ Հայաստանի իշխանությունները որևէ մտավախություն չունեն,երբ մարդասպանին ազատություն են շնորհում…
Հ.Գ.Ենոքյանի նման դաժան մարդասպանին ներում շնորհելը վտանգավոր նախադեպի պատճառ կարող է հանդիսանալ…Ցմահ դատապարտված այլ մարդասպաններ ևս կդիմեն ներում շնորհելու խնդրանքով համապատասխան հանձնաժողովին և շատ հետաքրքիր կլինի այդ հանձնաժողովի արձագանքը այդ դիմումներին…Եթե մերժեն,ապա հարց կառաջանա՝”Ինչու՞ են ազատություն շնորհում Ենոքյանին և մերժում այլ մարդասպանների…”
Իսկ ճիշտը մեկն է՝մարդասպանը պետք է մնա բանտում…»: