«Մենք» դաշինքի ղեկավար Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«7-րդ գումարման Աժ պատգամավորները ստացան մանդատները: Շնորհավորում եմ բոլորին ու հատկապես նրանց, որ առաջին անգամ են ընտրվել ու լի են հավատով ու եռանդով, որ մեր Հայաստանում կարողանալու են իրականացնել իրենց ծրագրերն ու երազանքները:
Ասում են` անծանոթների խորհրդարան է: Ուզում եմ` հավատալ, որ դա ոչ թե թերություն, այլ` արժանիք է: Եվ ուզում եմ հավատալ, որ 21-րդ դարում առաջին համաժողովրդական ընտրության արդյունքներով ձևավորված Ազգային ժողովի պատգամավորները կարդարացնեն իրենց հետ կապված հույսերն ու հավատը և 7-րդ գումարման Աժ-ն սկիզբ կդնի բազում ավանդույթների, որ կամրապնդեն ժողովրդավարությունը Հայաստանում»: