Ինչպես տեղեկացրել ենք, գործընկերներիս` Արման Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և Սամվել Ֆարմանյանի հետ միասին հիմնադրել ենք «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն և Թերթ.am-ի, Արմնյուզի ու Լավ Ռադիոյի մեր գործընկերների հետ ամեն ինչ անելու ենք հայկական մեդիադաշտում նոր խոսք բերելու, նոր մշակույթ ձևավորելու համար: Հասարական-քաղաքական դաշտից հեռանալու միտք չունեմ, բայց գործունեությանս նոր հանգրվանը բարոյական տեսանկյունից ենթադրում է զերծ մնալ կուսակցականությունից:
Շուրջ 12 տարի լինելով ՀՀԿ շարքերում` անչափ մեծ փորձ ու գիտելիքներ եմ ձեռք բերել: Հանրապետականում ձեռք եմ բերել նաև երբեք և ոչ մի գումարով ձեռք չբերվող կապիտալը` մարդկային հարաբերությունների կապիտալը: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին` այս տարիների ընթացքում քաղաքական դաշտում ինքնադրսևորման հնարավորություն ընձեռելու և վստահության համար:
Քաղաքական նոր շրջափուլում կուսակցական ընկերներիս հաջողություն և տոկունություն եմ մաղթում: Պատիվ ունեմ…