Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հայաստանում հնդիկների վերաբնակման մասին շատ կարծիքեր լսեցինք, զարմանալի մտքեր ևս կարդացի ու լսեցի, հատկապես զարամանալի են Հայաստանից հեռացած մարդկանց գրառումներն այն մասին, որ բոլորին պետք է հեռացնել երկրից և այլն:Տարիներ առաջ մի գրառում կատարեցի, որտեղ կանխատեսել էի, որ Հայաստան կարող են ներթափանցել հազարավոր իրանցիներ, քանզի առկա էր պատերազմի վտանգ, տնտեսական ճգնաժամ և այլն, փաստորեն Հայաստան սկսեցին գալ հնդիկներ ու նման մի բան անխուսափելիորեն լինելու էր:
Հիմա պատճառների մասին՝ Հայկական պետության տարածքը շուրջ 42հզ կմ քառակուսի է, սակայն բնակչության կեսը բնակվում է մայրաքաղաքում, չկա մարզերի զարգացում, չկա նույնիսկ զարգացման ծրագիր, ինչը նշանակում է՝ շարունակվելու է ներքին միգրացիան, ցավոք շարունակվելու է նաև արտագաղթը: Այս տեմպերով ընթանալու դեպքում 15-20 տարի հետո Հայաստանը կհատի անդառնալի համարվող 1.7 մլն մարդու շեմը ու այլևս հայերի երկիր Հայաստան չի լինի, մենք կկորցնենք նաև տարածքներ պահելու ռեսուրսը, մեզ պետք են մարդկային ռեսուրսներ ու լավ կլինի, եթե այդ պակասը կարողանանք լրացնել ներգաղթի և ծնելիության աճի միջոցով, անձամբ ես դեռևս նման հավանականություն չեմ տեսնում:
Ասելիքս այն է, որ եթե մենք ինքնադատարկվում ենք հայկական տարածքներից ամեն ինչ կենտրանանացնելով Երևան անունով փոքր տարածքի վրա, բնական է, որ թուլացող, բայց խաղաղ վիճակում ու ԵՄ ին մոտ գտնվող երկրը կսկսի ձգել հազարավոր աղքատների Հնդկաստանից, Բանգլադեշից, Պակիստանից, Թայլանդից և այլն, կարո՞ղ ենք պաշտպանել ինքներս մեզ, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ խնդրանքս ոստիկանությանը, որպեսեսզի թույլ չտա Բեռլինի, Հռոի կամ Փարիզի նման այստեղ էլ լինեն կուտակումներ հրապարակներում ու մարդաշատ վայրերում, մենք տոլերանտ եվրոպացի չենք ու մի օր կարող է ողբերգություն տեղի ունենալ:
Ի դեպ՝ ծնելության աճիմասին, ներկա կառավարությունը իր նախնիների հետ համեմատ ունի ակնառու բացասական մեկ կողմ՝ չամուսնացած մարդիկ շատ են, իսկ երեխա չունեցողի համար երկրի ապագա կոչվածն այլ ընկալում ունի, քան երեխա ունեցողի համար:
Հ.Գ խնդիրը հնդիկները չեն, խնդիրը մենք ենք, որ պետություն չենք կարողանում ուժեղացնել, որ բաժանվել ենք քայլածների ու նստածների, այս վերաբերմունքն էլ է արտագաղթի պատճառ դառնալու»: