Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քրիստոնյան պետք է հավատա , որ այս մեղավոր երկրային կյանքին հաջորդում է երկնային անմահությունը, հետևաբար իրական քրստոնյան չի կարող մտածել «մի կյանք ենք ապրում» տրամաբանությամբ և փորձի այդ մեկ կյանքն ավելի բարեկեցիկ և անվտանգ ապրելու համար խախտել բոլոր գրված և չգրված օրենքներն ու բարոյական նորմերը...
Պետք է վախենալ ոչ թե օրվա իշխանություններից կամ իրավապահ մարմիններից , այլ՝ Աստծո դատաստանից...
Ամեն խաչ կրող կամ եկեղեցում գլուխը կախ աղոթող դեռ քրիստոնյա չէ, քանզի Քրիստոնեությունը ոչ թե կրոն է , այլ կյանք՝ իր արժեհամակարգով ու մտածողությամբ...
Աստված պահապան Հայաստանն ու հայ ժողովուրդը և թող Տերը բանականությամբ օժտի մեր ժողովրդին՝ ճակատագրական սխալներից խուսափելու և մեր տեսակը վտանգող գաղափարներից և անհատներից հեռու մնալու համար... »։