2018 թ-ի տարեվերջն աչքի ընկավ բուռն իրադարձություններով՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած հերթական այցի և դրան հաջորդած իրադարձությունների հետ՝ Պուտինի կողմից Ռոբերտ Քոչարյանին ամանորի շնորհավորանքից մինչև գազի գնի բարձրացումով Հայաստանի համար... Գազի գնի բարձրացման հարցը շատ կարևոր է մեր հասարակության համար, քանի որ դա ունենալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ և կբերի գրեթե առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքների և ծառայությունների գների բարձրացմանը՝ սոցիալական խնդիրներ ստեղծելով հասարակության մեծ մասի համար... Այո՛, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն իր հայտարարության մեջ ասաց, որ որոշ ժամանակ գազի գնի բարձրացումը չի ազդելու Հայաստանի սպառողների վրա, սակայն չհայտարարեց, որ այդ բարձրացումը ՀՀ կառավարությունը մտադիր է սուբսիդավորել մեկ տարի՝ մինչև 2020 թ-ի հունվարը, երբ անհրաժեշտություն կառաջանա ռուսաստանյան "Գազպրոմ"-ի հետ նոր պայմանագիր կնքել... Այսինքն`գազի գինը որոշ ժամանակ անց կբարձրանա նաև սպառողների համար...
Հայաստանի համար գազի գնի բարձրացման հարցը բացահայտեց հետհեղափոխական էյֆորիայի տակ մնացած հայաստանյան հասարակության որոշ մասի տրամաբանելու և սառը դատելու բացայակությունը, որը նրանք բարձրաձայնում են սոցցանցերում և հատկապես facebook-ում... Մեր facebook-յան հասարակության մի ստվար զանգված գտնում է, որ եթե Պուտինը Հայաստանի համար գազի գինը բարձրացնում է, ապա պետք չէ բանակցել Ռուսաստանի հետ և պետք է համաձայնել գազի գնի բարձրացման հետ՝ այդպիսով պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունը... Որոշ մասն էլ նույնիսկ համաձայն էր մի քանի անգամ ավելի վճարել Մոսկվային գազի դիմաց՝ կրկին Հայաստանի ինքիշխանությունը Ռուսսատանից պաշտպանելու համար... Հետաքրքիր է, այդպիսի կարծիք հայտնողները տեսնես հարցրել են հասարակ մարդկաց կարծիքն այդ ամենի մասին...
Իսկ հիմա Հայաստանի համար գազի գնի և ինքնիշխանության մասին...
Հայաստանի ինքնիշխանության համար տվայտվողները չգիտեն, որ այդ նույն ՌԴ-ն, որին պատրաստ են մեր վայ-հայրենասերներն ավելի շատ վճարել գազի դիմաց և պաշտպանել վերջինից Հայաստանի ինքնիշխանությունը, ապահովում է մեր երկրի սահմանների անվտանգությունը՝ Հայաստանում տեղակայելով 102-րդ ռուսական ռազմաբազան, որի ծախսերի 50 տոկոսը կատարում է պաշտոնական Երևանը... Այսինքն` մենք չկարողանալով պաշտպանել մեր սահմանների անվտանգությունը, այն վստահում ենք Ռուսաստանին և չենք մտածում, որ դա մեր ինքնիշխանությանն է վնասում, իսկ գազի գնի հարցը՝ ինքնիշխանության հա՞րց է... Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր ղեկավարները՝ Լ.Տեր-Պետրոսյանը, Ռ.Քոչարյանը, Ս.Սարգսյանը և ներկայիս վարչապետ Ն.Փաշինյանը երբևէ կասկածի տակ չեն դրել ռուսաստանյան ռազմաբազայի կարևորությունը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում... Հայաստանի համար գազի գնի բարձրացումով Հայաստանի ինքնիշխանությունը Ռուսաստանից պաշտպանողները լավ կլինի նաև մտածեն, թե ամեն տարի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող, ինչպես նաև այնտեղ բնակվող մոտ 1,5 միլիոն Հայաստանի քաղաքացիներ և ՌԴ-ում բնակվող 2 միլիոն հայեր ինչ վիճակում կհայտնվեն, եթե Մոսկվան "փափուկ ուժի" քաղաքականությունից անցնի կոնկրետ ուժի ցուցադրմանը... Պետք չէ մոռանալ, որ տրանսֆերտների հաշվին ապրող մեր երկիրը շատ խոցելի է...Իսկ Հայաստան մտնող տրանսֆերտների 75-80 տոկոսը գալիս է հենց ՌԴ-ից...
Պարզվում է, որ մեր անվտանգությունը և շատ դեպքերում նաև հասարակության սոցիալական գոյությունը Մոսկվային վստահելով` հիմա մենք Պուտինին "ատամ" ենք ցույց տալիս և գազի գնի բարձրացման միջոցով վերջինից պաշտպանում ենք Հայաստանի ինքնիշխանությունը...
Սա ընդամենը երկու օրինակ էր... Ցանկը կարող եմ շարունակել...
Ես ինքս կերազեի ապրել գազի գնի բարձրացմամբ Հայաստանի ինքնիշխանությունը Մոսկվայից պաշտպանողների երևակայած Հայաստանում... Վայ-հայրենասերներից շատերը գտնում են, որ Հայաստանը պետք է հրաժարվի ռուսական գազից և այն գնի Իրանից... Լավ առաջարկ է... Բայց որևէ մեկը Իրանին հարցրել է նրա կարծիքն այս հարցի վերաբերյալ... Թեհրանը Հայստանին ավելի էժան գնով գազ չի վաճառի, եթե դա հակասում է ռուս-իրանական հարաբերություններին... Իրանի իշխանությունները, որոնք բավական բարդ հարաբերություններ ունեն Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ, չեն վատթարացնի իրենց հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ Հայաստանի միկրոգազային շուկայի պատճառով...
Հ.Գ. Ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ էլ արևմտամետ...Հայամետ եմ և սարսափում եմ վայ-հայրենասերներից... Հարգելինե´րս,պատմություն սովորե´ք...
Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը
14:39 - 5.Հունվար.2019
Առաջարկում ենք նաև
19/05/20 21:04
Հայաստանի ինքնիշխանությունը, ռուսական գազի գինը, մեր հավաքական անելիքը. Արման Բաբաջանյան
15/12/23 15:59
Գազի գինը սահմանին 2024-ին չի փոփոխվի. փոխվարչապետ Գրիգորյան
27/01/23 12:10
Թանկարժեք մետաղների գները նվազել են
24/11/22 14:55
Հայաստանը կփոխհատուցի «Գազպրոմ Արմենիայի» վնասները, փոխարենը ՀՀ-ում 10 տարի չի բարձրանա գազի գինը
24/10/22 14:52
Հայաստանի ինքնիշխանությունը «մատաղ անողներ», դուք՝ ո՞ւր, ինքնիշխանությունն՝ ո՞ւր. Շարմազանով
23/09/22 11:14
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում
03/03/22 12:04
10 տարի գազի գինը սահմանին չի փոխվի, «Գազպրոմի» հետ վերջապես խնդիրները կարգավորված են
01/03/22 15:06
Ապրիլի 1-ից գազի գինը բարձրանում է. որոշումը հաստատվեց
02/11/21 18:33
Գազի գինը բարձրացել է
15/01/21 20:14
Փաշինյանի՝ պաթոլոգիկ ստախոսության գինը Հայաստանի համար
03/12/20 12:15
«Գազի գինը դարձավ 320 դրամ»
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան