5-րդ ալիք հ/ը-ի տնօրեն Հարություն Հարությունյանն  իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սովետի ժամանակ գյուղերից մեկի ակումբում հավաքում են կոլխոզնիկներին և որոշում են քննարկել Սոլժենիցինի գիրքը: Այդ քննարկմանը մարզկենտրոնի պրոպագանդայի բաժնից բարձրաստիճան կուսակցական են գործուղած լինում: Կոլխոզինիկներից մեկը նայում է ագիտպրոպի դեմքին և հպարտ ասում է ՝ ես չեմ կարդացել բայց դատապարտում եմ: Դահլիճը բուռն ծափահարում է և քննարկումը համարում են ավարտված: Ինչո՞ւ հիշեցի այս պատմությունը: Արդեն քանի օր է ֆեյսբուքում քննարկում են ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը: Հաճախ հանդիպում եմ օգտատերերի գրառումների, ովքեր գրում են «չեմ կարդացել բայց սուտ է գրել», «չեմ պատրաստվում կարդալ, որվհետև չեմ հավատում», «չեմ կարդալու որովհետև փաստերը խեղաթյուրում է » և այլն: 

Ես կարդում եմ, բայց դեռ ոչինչ չեմ գրել, չեմ գրելու, գոնե այստեղ՝ հաստատ, որովհետև այստեղ մարդկանց մեծ մասը միայն վերնագրերն է կարդում և դրանցով կարծիք կազմում, թելադրում: Այդպես գրողները չեն կարդացել նաև Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը», ( որը ի տարբերություն Քոչարյանի գրքի, ծայրից՝ ծայր հորինվածք է, բայց գեղեցիկ գրված պատմություն ) բայց հավանում են: Հա, ես էլ եմ հավանում ու չեմ ամաչում , որ կարդացել եմ: Մարդ էլ կարդալուց ամաչի՞....: Մակրոնի գիրքն էլ սեղանիս սպասում է: Կարդալու եմ:

Ասածս այն է, որ մարդկանց այդ տեսակը կոլխոզնիկների այն տեսակից է, որ չեն կարդացել բայց դատապարտում են, որովհետև այդպես է պետք, երկրորդն էլ չեն կարդացել, բայց շատ հավանում են....չէ՞ որ այդպես է պետք: 
Ժամանակները մարդկանց չեն փոխում ինչպես Ջորջ Օրուելի հանրահայտ «1984» վեպում է: 
Ի դեպ, այդ վեպում նկարագրված երկրում նաև Սիրո նախարարություն կար... :

Հիշեք՝ «Մեծ եղբայրը հետևում է ձեզ»»: