Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Առաջին փուլը կապիտալի ձևավորման փուլն է , երբ ով ոնց կարողանում հարստանում է.
Երկրորդ փուլը կապիտալի պահպանման փուլն է , երբ հարուստները քաղաքական իշխանությամբ ամրապնդում են իրենց ունեցվածքը և փորձում դիրքավորվել ՝ որպես գործարարներ.
Երրորդ փուլում <<ազնիվ>> հարստացածները փորձում են ձևավորել իսկապես մրցակցային, ազնիվ և արդար բիզնեսի կանոններ, քանզի այլևս իրենք այնչափ հարուստ են , որ ոչ ոք չի կարող մրցակցել իրենց հետ , առավել ևս՝ հաղթել իրենց:
Հիմա ամենահետաքրքիրն այն է, որ եթե Նիկոլն ընտրովի է մոտենում այսպես կոչված ապօրինի հարստացման խնդրին և իրեն սատարող հարուստներին չի հարցնում՝ թե այդ մարդիկ ինչպես են հարստացել , ավելին՝ կամայական հայտարարում է , որ այլևս մեզանում օլիգարխներ չկան փաստացի ինքը հարուստների մի մասին մորթում է , իսկ իրեն սատարողների հարստությունը լեգիտիմացնում և այդ հարուստների համար ավելի շահեկան միջավայր է ստեղծում , ինչն էլ իր հետևից բերելու է մանր ու միջին բիզնեսի էլ ավելի վատ վիճակի...
Իսկ ավելի կոնկրետ Նիկոլի այսպես կոչված հեղափոխությունը մեծագույն նվեր է ոչ թե նրան սատարած ժողովրդին , այլ այն հարուստներին, ովքեր տիշտ պահին կանգնեցին Նիկոլի կողքին և լեգալացրեցին իրենց <<ազնիվ>> կապիտալը...
Ժողովրդի անունից՝ ժողովրդի դեմ...»